>


Այսպիսի փքաբլիթներ հատկապես սիրում են երեխաները։ Սա շատ հաջողված բաղադրատոմս է․ փքաբլիթները լավ եփվում են ներսից, շատ ձեթ չեն ներծծում, արագ են պատրաստվում։

Կարծում ենք, այս համեղությունից հրաժարվելը չափազանց դժվար կլինի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

loading...



  • ալյուր՝ 400գ
  • խտացրած կաթ՝ 400գ
  • ձու՝ 3 հատ
  • ձեթ՝ 0,5լ
  • աղ՝ 1 պտղունձ
  • փխրեցուցիչ՝ 10գ
  • վանիլին՝ 10գ

Պատրաստման եղանակ․


Ձուն լցնել խորը ամանի մեջ, ավելացնել խտացրած կաթը։





бездрожжевые пончики фото рецепт

Լավ խառնել, բայց չհարել։

бездрожжевые пончики фото рецепт

Մեջը մաղել ալյուրը։

бездрожжевые пончики фото рецепт


Այստեղ ավելացնել փխրեցուցիչը, աղն ու վանիլինը։ Փափուկ ու էլաստիկ խմոր հունցել։ Գրտնակել՝ 1սմ-ից ոչ հաստ շերտ ստանալով։


бездрожжевые пончики фото рецепт


Բաժակով կլորակներ կտրել։

бездрожжевые пончики фото рецепт



Օղու բաժակով կլորների մեջտեղի հատվածը նույնպես կտրել։

бездрожжевые пончики фото рецепт

Խորը կաթսայի կամ թավայի մեջ լցնել ձեթը ու լավ տաքացնել։ Մեջը գցել մի քանի հատ ապագա փքաբլիթ։ Տապակել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը։

Փքաբլիթները դնել սկզբում քամիչի մեջ, իսկ հետո էլ թղթե անձեռոցիկի վրա։

бездрожжевые пончики фото рецепт

Շաքարի փոշի ցանեք ու մատուցեք։ Իսկ ցանկության դեպքում կարող եք կաթնային շոկոլադ հալեցնել գոլորշու վրա ու մեջը թաթախել փքաբլիթների արտաքին կողմը։ Սպասել կես ժամ, որ շոկոլադը սառի։

бездрожжевые пончики фото рецепт

Բարի ախորժակ։

Бездрожжевые пончики

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin