>

Երգչուհի Էմմիի ավագ որդին՝ Դանիելը, դարձել է 6 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նրա հետ լուսանկար է հրապարակել և վերհիշել, որ ԱՄՆ-ում եղած ժամանակ ապրել է Էմմիի տանը։

loading...



«Իմ ամենասիրուն հիշողություններից՝ ԱՄՆ-ում եղած ժամանակ, Էմմիիս տան առավոտներն էին, երբ Դանին ու Մարտինը գալիս ու արթնացնում էին՝ ինձ կառուսելի տեղ դնելով ու իրենց կչկչngnվ լgնnւմ էին սենյակը, տունը, կյանքս:





Էմուլս, երազանքների մամա։ Իմ կյանքում միակը, ով ինձնից արագ էր լվանում խմած սուրճի բաժակը, հինգ րոպեում սարքում ճաշն ու տունն էնքան արագ կարգի բերում, որ ես չէի հասցնում տեսնել դա:


Էմուլիս шնքnւն գիշերներները, երբ երեխաները hիվшնդшնnւմ էին, ու առավոտները միևնույն է ժպիտով, խաղաղ ու պայծառ անցնում էր գործի: Դանիելն ու Մարտինը երբեք «հա» ու «չէ» չեն անում, միայն «այո» և «ոչ», «կարելի՞ է», «շնորհակալություն», «խնդրեմ», «բարի գիշեր»․.. մի խոսքով, նրանց մեղրածոր ու մաքուր հայերենից մարդու սիրտ է փառավորվում: Հայի որակն ու խորությունն է նրանց գենում:

Դանի, ծնունդդ շնորհավոր, ի՜մ տղա։ Արիստոկրատ, խելացի ու հավասարակշիռ մեր արքայազն՝ Դոդոյի աչքերով ու բարի սրտով:



Էմուլ ջան, քո տանն ապրած ամեն օրվա համար շնորհակալ եմ, որ նման որդիներ ես մեծացնում, որ նման ընտանիք ես կերտել, որ էդքան մեծ սիրտ ունես. Դոդոյի ու Նադյայի արժանի դուստր:

Դանիկս ձեր սերն ունի … Ու шնuшhմшն սիրտ) Ծնունդը շնորհավոր մեր տղուկի»,- գրել է Նազենին։

Сообщение «Իմ ամենասիրուն հիշողություններից՝ ԱՄՆ-ում եղած ժամանակ, Էմմիիս տան առավոտներն էին, երբ Դանին ու Մարտինը գալիս ու… Էմուլ ջան, քո տանն ապրած ամեն օրվա համար շնորհակալ եմ, որ նման որդիներ ես մեծացնում… ». Նազենիի գեղեցիկ տպավորություններն Էմմի ընտանիքի մասին և շնորհավորանքը նրա որդու տարեդարձի առթիվ появились сначала на Интересные Истории.


add
loading...
.

от admin