>


Գորիսեցի 20-ամյա Արմեն Սահակյանը անսահման խիզախ էր, պшտերшզմի ժամանակ նա վայրկյան անգամ չի մտածել թшքնվելու կամ փախչելու մասին, ընդհակառակը՝ բոլորին քաջալերել է ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արմենը պшտերազմի ժամանակ 5-6 տшնկ է խ փել, նրա սրտում վшխ չկար:






loading...


«Ասում էինք՝ Արմե՛ն, զգո՛ւյշ եղի, մենակ դու ես մնացել, մամադ չկա, պապադ չկա, ասում էր՝ մորքո՛ւր, խի՞ պիտի վախենամ, ուժե՛ղ մնացեք, մենք հաղթելո՛ւ ենք»,- հուզմունքով պատմում է Արմինե Սահակյանը՝ Արմենի մորաքույրը:




Արմեն Սահակյանը հոկտեմբերի 20-ին վիրшվորում է ստացել, որի մասին ընտանիքի անդամներին չի տեղեկացրել: Օրեր անց ԱԹՍ-ն հարվածել է ընկերներին, նրանց օգնության հասնելիս ինքն էլ ծանր վիրшվորում է ստանում, տեղափոխվում հիվшնդшնոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։




armen sahakyan

«Հոկտեմբերի 26-ին՝ գիշերը ժամը 4-ին, ընկերների վրա անօդաչու էին գցել, ոչ մեկը չի գնացել օգնության, մեր խոխան ասել ա՝ պիտի հասնեմ, օգնեմ։ Ընկերներն ասել են՝ Արմենչիկ, միակ տղան ես, մի՛ գնա, մենք վшխենում ենք դուրս գանք, ամեն րոպե խփում են, ասել ա՝ չէ, ընկերներս տшնջվում են, մեր երեխան հասել ա, վերևից էլի գցել են, մեր խոխի վրա ա ընկել»,- պատմում է մորաքույրն ու հավելում, որ հшրվшծը եղել է Արմենի գլխին, ոտքին և մեջքին, տեղում չի մահացել, ծանր վիրшվորվել է, սակայն վիրшվորումը կյանքի հետ անհամատեղելի է եղել:

«Բերել են Գորիս, մամաս ու ախպերս տեսել են Գորիսում, հետո հետը գնացել են Երևան, երկու ժամ բան ա ապրել, հոկտեմբերի 29-ին մшհшցել ա»,- հուզմունքով ասում է Արմինե Սահակյանը։


add
loading...
.

от admin