>


Իմաստուն Ջալալադդին Ռումիի մոտ մի անհանգստացած կին է գալիս՝ իր որդու հետ միասին։ Նա ասում է,

Որդիս չափից շատ է քաղցր ուտում։ Խնդրում եմ, համոզեք նրան, բացատրեք, որ չի կարելի չարաշահել քաղցրը։ Նա Ձեզ շատ է հրագում ու հաստատ չի անտեսի Ձեր խոսքը։ 

Իմաստունը ուշադիր նայում է երեխային ու ասում նրա մորը․

loading...




-Տիկին ջան, խնդրում եմ, եկեք 3 շաբաթից։





Ինչ տարօրինակ եք Ձեզ պահում։ Մի՞թե դժվար է հենց այս պահին ասել դա։ 

Կինը հեռանում է, և տղամարդու խոսքին հետևելով՝ վերադառնում 3 շաբաթից։

сладости

Սակայն այս անգամ էլ Ռումին նույն պատասխանն է տալիս․


Վերադարձեք 3 շաբաթից։


Կինն արդեն քիչ բարկացած է լինում, բայց քանի որ այլ ելք չուներ, հետ է գալիս ուղիղ 3 շաբաթից։ Ու այդ ժամանակ իմաստունը ասում է երեխային․

-Տղաս, լսիր իմ խորհուրդը․ շատ շաքարավազ մի կեր, դա շատ վտանգավոր է քո առողջության համար։


Լավ, վարպետ, եթե դուք եք ասում, ես այլևս չեմ չարաշահի քաղցրը։ 



Մայրը որդուն խնդրում է սպասել դրսում և հարցնում Ռումիին․

Իսկ դուք ինչու՞ այս պարզ նախադասությունը չասացիք առաջին անգամ։

мудрец

Ռումին պատասխանեց․

Բանն այն է, որ ես ինքս էլ շատ եմ սիրում քաղցր։ Բայց որպեսզի համոզեի քո որդուն դադարել ուտել այն, ես ինքս պիտի ազատվեի տվյալ թուլությունից։ Սկզբում կարծում էի, թե 3 շաբաթը բավական է, բայց հասկացա, որ սխալվել եմ։ 

Իսկական վարպետը տարբերվում է նրանով, որ երբեք ուրիշներին չի սովորեցնի այն, ինչի միջով ինքը երբեք չի անցել։ Նրա խոսքերը՝ նրա սեփական կյանքն են արտացոլում։

Եթե դուք որևէ մեկի մոտ հեղինակություն եք վայելում, ուրեմն պատասխանատու եք այն ամենի համար, ինչ ասում ու անում եք։ 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin