>


Այլևս չեմ կարող հանդուրժել․․․Սկեսուրս անընդհատ վատաբանում է իմ երեխաներին և համեմատում տալիս երեխաների հետ։Իմ
սկեսուրի բախտը բերել է․ ունի և որդի, և դուստր, իսկ հիմա 2 թոռ և 2 թոռնուհի։Եվ մենք ունենք մի տղա և մի աղջիկ, և տալս։





loading...


Թվում է, թե էլ ինչ է պետք երջանիկ տատիկ լինելու համար, ապրիր, վայելիր քեզ սիրող երեխաներիդ և թոռներիդ։ Բայց ոչ, նույնիսկ
առանձին ապրելով՝ նա կարողանում է ղեկավարել մեր ընտանիքները։ Եվ եթե տալս մի քիչ ստիպված է լսել մորը, քանի որ վերջինս
ֆինանսապես օգնում է իրենց, ապա ինձ ու ամուսնուս այդ ամենը միայն նյարդայնացնում է։

Ինձ նաև սարսափելի բարկացնում է այն, որ սկեսուրս անդադար համեմատում է թոռնիկներին։ Այնպես է ստացվել, որ ես ու տալս
մեր երեխաներին մոտավորապես միաժամանակ ենք ունեցել․ մեր աղջիկները 8-9 տարեկան են, իսկ տղաները՝ մոտ 2։ Տալիս աղ-
ջիկը շատ հանգիստ ու լսող երեխա է․ լավ է սովորում, տարբեր խմբակներ է հաճախում։ Իսկ ահա իմ աղջիկը ճիշտ հակառակն է․
ակտիվ, շարժուն։


Պար և գիմնաստիկա է պարապում, մշտապես ինչ-որ համերգների և մրցումների է մասնակցում, բայց սովորել չի սիրում։ Դե ինչ ա-
րած, իմ երեխան էլ այդպիսին է։Սկեսուրս ամեն հանդիպման ժամանակ իր դստեր աղջկան օրինակ է բերում․ տեսեք, Սոնան ինչ
լավ է սովորում, ինչ խելոք է, ինչ խելացի է, ինչ լսող է․․․



Ուղղակի անհնար է նրան ինչ-որ բան բացատրելը։ Բայց չէ որ դա գերագույն արժեք չէ։ Իմ աղջիկն էլ է խելացի, ճկուն է, տաղանդա-
վոր, իսկ Սոնային ֆիզկուլտուրայի դասատուն խղճահարությունից ելնելով է բարձր դնում, որ երեխայի գնահատականները չփչա-
նան։

Տղաների հարցում ամեն ինչ ավելի բարդ է։ Տալիս որդին 4 ամիս մեծ է, իսկ այդ տարիքում այդ տարբերությունը շատ սուր է նկատ-
վում։ Բայց սկեսուրիս թվում է, թե նա գերզարգացած երեխա է և առաջ է անցել մեր որդուց։Ոչ ուզում եմ վիճել, ոչ էլ որևէ մեկի դեմ
տրամարդվել, բայց սկեսուրս չի հասկանում, որ այդպես միայն վատացնում է մեր հարաբերությունները։

Сообщение Այլևս չեմ կարող հանդուրժել․․․Սկեսուրս անընդհատ վատաբանում է իմ երեխաներին և համեմատում տալիս երեխաների հետ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin