>


Ես 64 տարեկան եմ, ու վերջերս ինձ մոտ արտաքինս փոփոխելու անհագ ցանկություն առաջացավ։ Որոշեցի դիմել իմ ծանոթ ոճաբանին։ Ու նա ինձ օգնեց ճիշտ համադրել այնպիսի պարզ իրեր, որոնք առկա են շատերի զգեստապահարանում։

Ու ես հիմա շատ գոհ եմ, քանի որ բոլոր առիթներին ու միջոցառումներին համապատասխան հագուստ ունեմ։ 

loading...




Ի դեպ, նախկինում երբեք չեմ լսել գունատիպ բառը։ Պարզվում է, որ կան գույներ, որոնք ուղղակի մերը չեն։ Միայն վերջերս հասկացա, թե ինչու այդպես էլ չկարողացա կրել բաց-կանաչ վերարկուն, որն անցալ տարի էի գնել։ Թեպետ ծանոթներս միաձայն վստահեցնում էին, որ այն շատ գեղեցիկ է, միևնույնն է, չէի ուզում հագնել, իսկ հիմա գիտեմ, որ դա իմ գույնը չէր։





Ես չեմ վախենում իմ տարիքից, այնպես որ խնդրում եմ ուշադրություն դարձնել ոչ թե իմ արտաքինին, այլ կոնկրետ հագուստիս։

Ուղղակի սիրահարվել եմ այս բամբակե հավաքածուին։ Այն հարմար է, գեղեցիկ, կարող եմ և տանը կրել, և որևէ տեղ գնալիս։ Բացի այդ, դրա կտորները հիանալի են համադրվում այլ հագուստի հետ։




Շրջազգեստն էլ անթերի համարդվում է վերարկուի հետ, հատկապես եթե երկկողմանի շարֆ ավելացնենք։



Շարֆը շեշտեցի երկկողմանի, քանի որ մեր նպատակն է գումար խնայել, բայց ունենալ հրաշալի տեսք։ Եթե շարֆը երկու գույն ունենա, կարող եք գցել այն կողմով, որը ձեզ հարմար է։

Իսկ այս վերարկուն շատ վաղուց էր կախված իմ պահարանում։

Հիմա հասկանում եմ, որ իզուր այն չէի կրում։ Պարզվում է, միայն ճիշտ հագուստ ու պայուսակ էր ինձ պետք, որպեսզի տեսքս ինձ դուր գա։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin