>

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրայս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից)

loading...



հայտարարություն են հրապարակել, որում համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։





Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

«Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները,


որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:



Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և

Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Сообщение ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin