>

Սnւրեն Պապիկյանը նախարարի պաշտnնում ժամանակավnր կմնա․ Ինչ է որnշվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում:

Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են գցում որեւէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին եւ այսպես շարունակ:

loading...



Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, եւ այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ եւ այլ գեներալներ:





«Երեկ իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամսից մի փոքր ավելի: Օրվա ընթացքում տարբեր վարկածներ էին շրջանառվում Կարապետյանի պաշտոնանկության հետ կապված, այդ թվում՝ Արցախ այցելելը, նահանջի հրաման տալուց հրաժարվելը, իշխանության՝ հակառուսականության ծրագրի նոր «սերիան» և այլն: Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, և փոփոխությունները սրանով չեն ավարտվի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատեպատ է տվել բոլորին, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներին, որոնց հանձնարարել է մի քանի անգամ ուժեղացնել պետական ապարատի վերահսկողությունը, որպեսզի ավելորդ «լյապեր» չլինեն։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին արմատական փոփոխություններ են սպասվում թե՛ ՊՆ-ում, թե՛ Գլխավոր շտաբում։ Չի բացառվում, որ փոփոխություններ լինեն պետական այլ կառույցներում ևս:


Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանի նման պահվածքի պատճառները մի քանիսն են և չեն սահմանափակվում միայն նախօրեին սահմանին տեղի ունեցածով: Մասնավորաբար, ի թիվս այլ պատճառների, առկա են ստեղծված կացության մեջ «քավության նոխազներ» նշանակելու և պատասխանատվությունն իրենից հնարավորինս հեռացնելու հերթական փորձի գործոնը, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք գրավոր ու բանավոր համաձայնությունների ձեռքբերման պարագայում իրեն հարմար ու խնդիրներ չառաջացնող, չհակաճառող «ռասկլադ» ձևավորելու հանգամանքը»:

«Ընդդիմադիր խմբակցությունները, սահմանային այս լարված իրավիճակի ֆոնին, երեկ նախաձեռնել էին անցկացնել հրատապ նիստ, որին կհրավիրվեր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կպատասխաներ պատգամավորների հարցերին: ԱԺ խորհրդի նիստում, սակայն, այդ օրակարգը չի հաստատվել, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե արտահերթ նիստ հրավիրելու համար նախատեսված կարգն է խախտվել, այնինչ ընդդիմադիր խմբակցությունները դա քաղաքական հարց են համարում:

Ինչպես հայտնի է, երեկ Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք արեւելյան տեղամասերից մեկում:

Եվ, ահա, ընդդիմադիր խմբակցությունները նպատակ են ունեցել արտահերթ նիստում քննարկել հենց այս հարցերը, սակայն իշխանությունների կողմից առաջարկը մերժվել է, եւ պատճառաբանվել է այն հանգամանքը, որ այսօր եւ վաղը վարչապետն ու կառավարության անդամները լինելու են խորհրդարանում եւ մասնակցելու են բյուջեի քննարկումների, ապա՝ հարցուպատասխանի:



Սակայն նկատենք՝ ընդդիմադիր խմբակցությունների նպատակը հենց սահմանային իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստի հրավիրումն էր, այլ ոչ թե բյուջեի վերաբերյալ քննարկման ժամանակ այդ թեմայով մեկ-երկու հարցի պատասխանելը: Հարցերն իրավամբ շատ էին՝ սկսած ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինիս պաշտոնանկությունից առաջ ուշագրավ դեպքեր էին տեղի ունեցել. նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախ, ինչն ավելի քան տասը ամիս ընդմիջումից հետո նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր:

Այցն արժանացել էր Բաքվի զայրալից արձագանքին: Կարապետյանի այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին բացահայտ սադրանք-սպանությունը Շուշիի մերձակայքում: Հետո ադրբեջանցիները տարածեցին տեղեկություն Սեւ լճում դիրքային առաջխաղացման մասին, Հայաստանի ՊՆ-ն տարածեց հերքող տեղեկություն ու տեսանյութ:

Հետո եղավ Շուշիի մոտ ադրբեջանական հենակետի ուղղությամբ նետված պայթուցիչի դրվագը եւ, փաստորեն, գրեթե զուգահեռ ներխուժումը Հայաստանի արեւելյան սահմանային հատվածներից մեկը:

Եվ, ահա, այս այցերն ու հետեւանքները քննարկելու փոխարեն, իշխանությունները որոշել են ԱԺ-ում քննարկում կազմակերպել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ»:

Сообщение Սnւրեն Պապիկյանը նախարարի պաշտnնում ժամանակավnր կմնա․ Ինչ է որnշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin