>


Կարծում ենք, բոլորին էլ դուր է գալիս թարմ թխվածքի անուշ բույրը: Անպայման պահպանեք այս պարզ ու արագ թխվածքաբլիթի բաղադրատոմսը, այն ձեզ միանշանակ շատ անգամներ պետք կգա:

Печенье яблочное - рецепт с фото на Хлебопечка.ру

Անհրաժեշտ բաղադրիչներ. 

loading...








  • 120գ շաքարավազ
  • 2գ վանիլին
  • 4 ձու
  • 200գ մարգարին
  • 500գ ալյուր
  • 3 խնձոր
  • 10գ փխրեցուցիչ



Պատրաստման եղանակ.


Խառնել ձուն ու շաքարավազը, նաև վանիլինը: Ավելացնել հալացրած մարգարինը, խառնել: Այնուհետև լցնել ալյուրը՝ նախապես խառնելով փխրեցուցիչի հետ: Նորից մանրակրկիտ խառնել:

Մաքրել խնձորի կեղևը, կտրատել մանր խորանարդիկների և ավելացնել խմորին:



Տապակը ծածկել յուղաթղթով, ճաշի գդալով լցնել խմորը:

Ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել  200 ջերմաստիճանի ներքո՝ 10–15 րոպե, մինչ թխվածքաբլիթները կդառնան ոսկեգույն:

Печенье за 15 минут

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin