>


Շատ քչերը գիտեն, որ կան բույսեր, որոնք չի կարելի դնել տանը: Դրանց առկայությունը բացասաբար է ազդում մարդու՝ հանգստի և ինքնազգացողության վրա:

Ծոփոր կամ մոնստերա

loading...








Հավանաբար, մոնստերա կա բոլոր ծաղկասերների տանը: Այս շքեղ ծաղիկի տեսքը աչք է շոյում: Այնուամենայնիվ ցանկալի չէ ծոփոր աճեցնել տանը, քանի որ այս ստեղծում է բացասական աուրա, նաև կարող է մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Սենյակային լիլիաներ

Եվս մի գեղեցիկ ու յուրօրինակ ծաղիկ: Դրա բույրից կարող է պտտվել մարդկանց գլուխը, նաև հաճախ առաջանում է գլխացավ: Գիշերվա ընթացքում լիլիան ակտիվ կլանում է թթվածինը, ու հենց այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն պահել տանը՝ հատկապես ննջասենյակում:



Խորդենի




Մի կողմից խորդենին հանգստացնում է նյարդային համակարգը, օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ ու վախեցնում է միջատներին: Թվում է, թե այս ծաղիկը նախատեսված է սենյակում պահելու համար: Բայց իրականում խորդենին առաջացնում է գլխացավեր, բացի այդ, այն վտանգավոր է կենդանիների համար: Ցանկալի է պահել այս գեղեցկուհուն միջանցքում կամ խոհանոցում, բայց հյուրասենյակում կամ ննջարանում:

Ադենիում

Ադենիումը վտանգավոր է հոտերի հանդեպ զգայուն մարդկանց համար, օրինակ, ասթմայով տառապողների: Բացի այդ, այս բույսի արմատները թունավոր են, և դրա հյութը՝ արյան մեջ ներթափանցելով, կարող է ինտոքսիկացիա առաջացնել: Զարմանաի չէ, որ աֆրիկական ցեղերն այն որպես թույն էին օգտագործում՝ նետի աղեղների ծայրերը թույնելու համար:

Պետք չէ վհատվել, քանի որ կան բազմաթիվ այլ ծաղիկներ՝ ոչ պակաս գեղեցիկ ու շքեղ: Եվ իհարկե, տան անդամների ու կենդանիների առողջությունը ամեն ինչից վեր է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin