>

Ռուuական զnրքը հատուկ պատրաuտվածության է բերվnւմ. Իրավիճակն այu պաhին

Ինչպես հայտնի է, այսօր ադրբեջանական զորքերը հարձակում են գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ ոչ պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի տարածքային ահռելի կորուստ, ինչպես նաեւ զոհեր ու գերիներ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ ռուսական խաղաղապահ զորքերը եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը անջատել են Հայաստանի տարածքում օգտագործվող իրենց անձնական հեռախոսահամարները եւ  անցել են հատուկ մարտական կարգավիճակի, որի պայմաններում օգտագործում են միայն ռուսական հատուկ կապի միջոցներ։

loading...


Սա նշանակում է, որ նրանք տեղակայվելու են հայկական սահմանի այն հատվածներում, որտեղ մի քանի ժամ է տեղի են ունենում ռազմական ակտիվ գործողություններ, եւ ինչպես արդեն նշեցինք ունենք տարածքային զգալի կորուստներ։


Սակայն մեզ ասացին, որ սա չի նշանակում, թե ռուսական հատուկ զորքը պատրատվում է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ամենայն հավանականությամբ նրանք կտեղակայվեն այն հատվածում, որտեղ այս պահին շփման գիծն է։





Տեղեկացանք նաեւ, որ Երեւանից շտապ Սյունիք է տեղափոխվել նաեւ հայկական հաղաղապահ գունդը։ Սահմանից նաեւ տեղեկություններ ենք ստանում, որ գերիների թիվը այս պահին հասել է 6-ի մասին, զոհերի թիվը՝ 12, իսկ վիրավորներինը՝ 30։

Հրապարակ օրաթերթ

Yerevan. Today-ը գրում է.

«Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին: Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։ Սա մեր պետության ամենանեղ կետն է։


Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։ ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։

Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։

Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին»։



Yerevan.Today-ը գրում է.

«Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։

Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։

Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։ ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։

Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։

Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին»։

Ծիծեռնաքարից մինչև Նախիջևանի սահման հեռավորությունը 30 կմ է, եթե ադրբեջանին հաջողվի առաջ շարժվել, ապա Սյունիքը կկտրվի Հայաստանից։

Сообщение Ռուuական զnրքը հատուկ պատրաuտվածության է բերվnւմ. Իրավիճակն այu պաhին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin