>

ՊՆ-ն նnր տվյալներ հրապարակեց․ Իրավիճակը 17։00-ի դրnւթյամբ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

loading...



Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։





Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։


Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Ինչպես հայտնի է, այսօր ադրբեջանական զորքերը հարձակում են գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ ոչ պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի տարածքային ահռելի կորուստ, ինչպես նաեւ զոհեր ու գերիներ։



Քիչ առաջ տեղեկացանք, որ ռուսական խաղաղապահ զորքերը եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը անջատել են Հայաստանի տարածքում օգտագործվող իրենց անձնական հեռախոսահամարները եւ  անցել են հատուկ մարտական կարգավիճակի, որի պայմաններում օգտագործում են միայն ռուսական հատուկ կապի միջոցներ։

Սա նշանակում է, որ նրանք տեղակայվելու են հայկական սահմանի այն հատվածներում, որտեղ մի քանի ժամ է տեղի են ունենում ռազմական ակտիվ գործողություններ, եւ ինչպես արդեն նշեցինք ունենք տարածքային զգալի կորուստներ։

Սակայն մեզ ասացին, որ սա չի նշանակում, թե ռուսական հատուկ զորքը պատրատվում է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ամենայն հավանականությամբ նրանք կտեղակայվեն այն հատվածում, որտեղ այս պահին շփման գիծն է։

Сообщение ՊՆ-ն նnր տվյալներ հրապարակեց․ Իրավիճակը 17։00-ի դրnւթյամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin