>

Առաջին տեղեկատվությունը Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույցից

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

loading...



Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը:





Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք


2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը:

ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու,



ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Առաջին տեղեկատվությունը Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույցից

Сообщение Առաջին տեղեկատվությունը Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույցից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin