>


Ես երբեք չեմ եղել անթերի մաքրասեր: Երբեմն լինում է, որ լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ եմ թողնում ու լվանում առավոտյան, երբեմն կեղտոտ հագուստը 2-3  օր մնում է զամբյուղի մեջ, նախքան կմիացնեմ լվացքի մեքենան:

Այնուամենայնիվ իմ տանը երբեք խոզանոց չի եղել, ինչպես որ սկեսուրիս տանն է: Երբ առաջին անգամ մտա նրա տուն, ապշեցի… Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու ամուսինս՝ այն ժամանակ դեռ ընկերս, չէր շտապում ծանոթացնել ինձ իր մայրիկի հետ: Պարզվեց, որ նրա մայրը, մեղմ ասած, մաքրության սիրահար չէ:

loading...








Նրա գորգերը միշտ կորած են փոշու մեջ, ակնհայտ է, որ դրանց վրայով մի քանի ամիս չի անցել ավել կամ փոշեկուկ: Ափսեների վրա միշտ կա յուղի նստվածք, թեյի բաժակները ներսից սևացած են, իսկ դարակների գույնը չի երևում փոշու ու կեղտի պատճառով: Երբ առաջին անգամ էի նրա տուն գնացել, սպիտակ գուլպաներով էի, ու տուն վերադառնալուն պես դրանք գցեցի աղբը, քանի որ լվանալու տարբերակ չկար. սպիտակը վերածվել էր սևի:


Չեմ պատկերացնում, թե ինչպես է ամուսինս ապրել ու մեծացել նման պայմաններում: Անգամ մտավախություն ունեի, որ նա էլ կարող է փնթի լինել, բայց բախտս բերել է. ամուսինս ինձ հետ հավասար լվանում ու մաքրում է ամեն ինչ:



Ինձ համար մինչ օրս գաղտնիք է, թե ինչպես է նա տունը նման խոզանոցի վերածել: Սկեսուրս տանից դուրս գալուց շատ կոկիկ տեսք է ունենում. հարդարված եղունգներով, խնամված մազերով, մաքուր հագուստով, իսկ ահա տանը չես ուզում անգամ 5 րոպե մնալ:

Այնքան ուրախ եմ, որ հիմա կարող ենք հազվադեպ գնալ սեկսուրիս տուն. երբ ծնվեց երեխաս, սկսեցի ասել, որ հարմար չէ տանից դուրս գալ, ու հիմա նա ինքն է մեզ հյուր գալիս:



Այժմ որդիս 3 տարեկան է, ու սկեսուրս ավելի հաճախ է սկսել ակնարկել, որ թողնեմ՝ թոռանը ամսական գոնե 1 անգամ տանի իր տուն, որ գիշերն այնտեղ մնա: Հենց պատկերացնում եմ, որ երեխաս խաղալու է կեղտոտ հատակներին, ուտելու է կեղտոտ ափսեներից, և քնելու կեղտոտ անկողնու մեջ, սարսափում եմ: 

Սկեսուրիս էլ եմ հասկանում, տատիկ է, ուզում է թոռան հետ շատ ժամանակ անցկացնել, բայց չեմ կարող ուղիղ ասել մերժելուս պատճառը, որովհետև չեմ ուզում նրան նեղացնել:

Իսկապես հարգում եմ սկեսուրիս, նա լավ մարդ է, բարի մայր ու տատիկ է, բայց գլխումս չի տեղավորվում, թե ինչպես կարող է կինն այդ աստիճանի փնթի լինել…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin