>

ՌԴ ԱԳՆ nւշացած արձագանը․ Ինչ է աuվում

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին սրումը:

loading...



Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչությունից հայտնել են, որ կողմերի հետ շփման մեջ են՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար:





Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:


Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։



Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է այն մասին, որ ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից դեռևս դիմում չի ստացել։

Հայտարարվել է նաև, որ սահմանային իրավիճակը պետք է հանգուցալուծվի միայն խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Сообщение ՌԴ ԱԳՆ nւշացած արձագանը․ Ինչ է աuվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin