>

Մեզանից յուրաքանչյուրն էլ շատ կուզենար հեշտ ու արագ գտնել իր սիրուն, և որ այդ սերը մնար մեզ հետ մինչև կյանքի վերջ։ Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի ինչպես հասնել այդպիսի սիրո։ Հորոսկոպի յուրաքանչյուր նշան ունի սովորելու իր դասերը, եթե ուզում է հանդիպել իր իրական սիրուն։

Խոյ

Երբ որևէ մեկն ասում է, որ չի ուզում հարաբերություններ ունենալ, հավատա նրան։ Սակայն եթե որևէ մեկը խուսափում է քեզ հետ հարաբերություններից՝ ասելով, որ դեռ պատրաստ չէ դրան, կամ այլ պատճառներ հնարելով, դրանք միայն դատարկ արդարացումներ են։ Ճշմարտությունն այն է, որ նրան չեն հետաքրքրում լուրջ հարաբերությունները՝ կամ քեզ հետ, կամ էլ՝ ընդհանրապես։

Ցուլ




Քոչարյանի զոհերը

Եթե դու խաղեր չես խաղում, ռազմավարություն չես մշակում ու մանիպուլյացիաների չես դիմում, դա նշանակում է՝ քեզ հետ էլ են նույն կերպ վարվում։ Մենք բոլորս գիտենք ոսկե կանոնը՝ վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն։ Սակայն եթե այդպես վերաբերվես մարդկանց, միշտ չէ, որ նրանք էլ նույն կերպ կլինեն քո հանդեպ։ Ոմանք կարող են խաղալ քո զգացմունքների հետ, կարող են օգտագործել քեզ և այդպես շարունակ։ Այդպիսին է կյանքը, բայց դու պետք է հավատարիմ մնաս քո սկզբունքներին, նույնիսկ եթե փոխարենը ոչինչ չես ստանում։


Երկվորյակներ




Պետք է հասկանալ ժամանակի կարևորությունը, չշտապել, չարագացնել դեպքերի ընթացքը, սակայն նաև չդանդաղել։ Կանայք հակված են ամեն բան արագացնելու՝ ասելով, որ ժամանակը սլանում է ու չեն հասցնի որևէ բան անել։ Սակայն մարդուն լավ ճանաչելու համար ժամանակ չհատկացնելով՝ դու կարող ես միայն վնասել քեզ։

Խեցգետին

Որքան արագ հասկանաս՝ ինչ ես զգում մարդու հանդեպ, այդքան արագ կիմանաս ինչ անել այդ զգացմունքների հետ։ Պարզապես անկեղծ եղիր ինքդ քեզ հետ, ինքնախաբեությամբ մի զբաղվիր, մի փախչիր զգացմունքներիցդ։ Խոստովանիր դրանք, իսկ հետո մտածիր՝ ինչն է ճիշտ և ինչը ճիշտ չէ անել այդ իրավիճակում։

Առյուծ

Դու միշտ կսիրես, կամ էլ քեզ միշտ դուր կգան կոնկրետ մարդիկ, նույնիսկ եթե նրանք դրան արժանի չեն։  Դա, հավանաբար, ամենասարսափելի բանն է. սիրահարվել մեկին, ով քեզ չի համապատասխանում։ Սերն ընտրություն չէ, սակայն մենք կարող ենք ընտրել ում հետ լինել՝ նրանց, ովքեր իրենց հերթին մեզ են ընտրում։ Իսկ մյուսները պարզապես ընդմիշտ կապրեն մեր սրտում։


Կույս

Պետք չէ վերադառնալ ու նորից փորձել։ Հնարավոր է՝ դա միշտ չէ այդքան հեշտ, և հնարավոր է՝ երկուսն էլ մտածում են, որ նրանց ավելի հեշտ կլինի միանակ։ Ամեն ինչ միշտ նույն ավարտն է ունենում։ Վերքերը բուժելու համար պետք է հաղթահարել բաժանումն ու առաջ ընթանալ։

Կշեռք

Դու կարող ես հանդիպել իդեալական մարդու, բայց նա միգուցե դեռ պատրաստ չլինի քեզ համար։ Դրա համար տարբեր պատճառներ կարող են լինել, սակայն պետք չէ սպասել նրան, որովհետև, հնարավոր է, այդպես էլ սպասելով մնաս։ Որոշ մարդիկ երբեք պատրաստ չեն։

Կարիճ

Սկզբում միշտ դժվար է, բայց հեշտ չէ և հետո։ ֆիլմերում ու գրքերում մեզ ասում են, որ եթե անցել ես բոլոր դժվարությունների միջով՝ ինչ-որ մեկի հետ լինելու համար, ուրեմն՝ նա քո ճակատագիրն է։ Սակայն հաճախ լինում է ճիշտ հակառակը։ Բանն այն է, որ հարաբերություններում ջանք թափել պետք է միշտ՝ անընդհատ։


Աղեղնավոր

Կոտրված սիրտը քեզ համար բացառիկ դեպք չէ, այլ լիովին սովորական, ու ամեն անգամ դու վերականգնվում ես, նույնիսկ եթե չես ուզում։

Այծեղջյուր

Դու կարող ես փոխել սանրվածքդ, կազմվածքդ, աշխատանքդ, քաղաքը, սակայն եթե գոհ չես ինքդ քեզնից, ոչ մի հարաբերություն չի ուղղի դա։ Գտնել մեկին, ով կսիրի ու կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս, հիանալի է։ Սակայն սկզբում դու ինքդ պետք է անես դա։

Ջրհոս

Հարաբերություններում քեզնից բացի ոչ մեկին փոխել չես կարող։ Եվ դու չպետք է ուրիշից փոփոխություններ սպասես։ Դու պետք է սիրես նրան, այլ ոչ թե այն կերպարը, որ նկարել ես քո գլխում։

Ձկներ

Յուրաքանչյուրն ունի կյանքի ու սիրո իր պատմությունը։ Որքան խորհուրդ էլ քեզ տան, մի համեմատիր քո կյանքն ուրիշների կյանքի հետ։ Ախր դու չգիտես այլ մարդկանց պատմությունների բոլոր մանրամասները. պարզապես ինքդ գրիր քոնը։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->