>


Լազանյան առանձնահատուկ համեղ ուտեստ է, որն ունի պատրաստման շատ պարզ եղանակ: Անհրաժեշտ բաղադրիչները վաճառվում են գրեթե բոլոր խանութներում:

Առաջարկում ենք դասական բաղադրատոմսը, որը կգոհացնի անգամ ամենաքմահաճներին:

Лазанья с фаршем

loading...








Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 750մլ
  • տավարի աղացած միս՝ 600գ
  • սոուս բոլոնյեզե կամ տոմատի մածուկ՝ 600գ
  • պինդ պանիր՝ 500գ
  • կարագ՝ 60գ
  • լազանյայի շերտեր՝ 24հատ
  • ալյուր՝ 2,5ճ.գ.
  • ձեթ՝ 2ճ.գ.

Лазанья с фаршем и помидорами - пошаговый рецепт с фото от экспертов Maggi

Պատրաստման եղանակ.

Սկզբում պատրաստել բեշամել սոուսը: Խորը թավայի մեջ լցնել կարագն ու 1ճ.գ. ձեթ: Տաքացնել, աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ անդադար խառնելով:




Լցնել կաթն ու թուլացնել կրակը: Խառնելով եփել: Պիտի ստացվի խիտ սոուս, մոտավորապես թթվասերի նման:

Առանձին տաքացնել մնացած ձեթը, ավելացնել միսը:



Տապակել՝ մինչ կիսաեփ լինելը: Ավելացնել սոուս բոլոնյեզեն, աղ, պղպեղ:

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի: Տապակին կարագ քսել, մի քիչ բեշամել սոուս լցնել:

Հերթով դասավորել լազանյայի շերտեր, հետո աղացած միսը, նորից լազանյայի շերտեր, և նորից միսը: Չմոռանաք յուրաքանչյուր շերտի վրա բեշամել սոուս լցնել:

Վերջում դնել լազանյայի շերտեր, բեշամել լցնել և քերած պանիր: Սպասել 10 րոպե և ուղարկել ջեռոցը: Եփել կես ժամ:

Лазанья с фаршем без молока - рецепт приготовления с фото от Maggi.ru

Բարի ախորժակ:

 


add
loading...
.

от admin