>


Արդյո՞ք երբևէ մտածել եք այն մասին, որ սուպերմարկետներում վաճառվող ձուկը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար: 

Իրականում ոչ բոլոր առևտրի կետերում են պահպանում անվտագության կանոնները, ինչի պատճառով ձուկը կարող է վնաս հասցնել ձեր առողջությանը:

Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել կենդանի ձուկ գնելիս

loading...








Ձկների քանակ

500–700լ ջրի մեջ պիտի լողա առնվազն 3-4 ձուկ, մինչդեռ խանութներում դրանց քանակը հաճախ գերազանցում է 10-ը: Երբ ձուկն ապրում է վատ պայմաններում, դա հանգեցնում է ագրեսիայի: Ձկները հարձակվում են միմյանց վրա, դա էլ իր հերթին դառնում է վերքերի առաջացման պատճառ: Եվ ակվարիումի պայմաններում դա շատ վտանգավոր է, քանի որ պաթոգեն օրգանիզմները վարկենապես ներթափանցում են վերքի մեջ, և ձկան միսը մարդու համար այլևս անվտանգ չի լինում:

Ջրի գույն



Ռեզերվուարի ջուրը պիտի լինի մաքուր, գրեթե թափանցիկ, հակառակ դեպքում դրա մեջ պահվող ձկան միսը չի կարելի ուտել: Բայց մի ուրախացեք, եթե տեսնում եք, որ ակվարիումի ջուրը գեղեցիկ կապույտ է, քանի որ դա վկայում է քիմիական միացությունների առկայության մասին: Դա նույնպես դուր չի գա ձեր օրգանիզմին:




Ջերմաստիճան

Եթե ակվարիումի վրա չկա ջերմաստիճանի ցուցիչ, մի ամաչեք, հարցրեք վաճառողից, թե ինչ ջերմաստիճանի է ջուրը: Ձուկը պիտի պահվի +3 մինչ +12 ջերմաստիճանի ներքո: Հակառակ դեպքում դրա միսը կարող է դառնալ թունավորման պատճառ:

Հոտ և փրփուր

Ակվարիումի ջրից չպիտի վատ հոտ գա, նաև ջրի վրա չպիտի լինի փրփուր: Եթե այդպիսի բան եք նկատել, դիմեք աշխատողներին: Նման պայմաններում պահվող ձուկը չի կարելի է օգտագործել որպես սնունդ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin