>


Բակուր Մելքոնյանը գրում է. Դպրոցական տարիներին ընտանիքով համարյա ամեն տարի գնում էինք ծովափ հանգստանալու: 7 կամ 8֊րդ դասարանի երեխա էի, ամռանը հերթական անգամ մեքենայով գնացինք ծովափ: Պլանավորել էինք հասնել Գագրա, սակայն ճանապարհին շատ հոգնեցինք և 1-ին հանդիպած ծովափնյա քաղաքում հանգրվանեցինք՝ տուն վարձեցինք: Էդ քաղաքը Օչամչիրին էր: Վարձակալած տան կողքը աբխազ ընտանիք էր բնակվում: Երեք տղա երեխա ունեին՝ բոլորը դպրոցական տարիքի: Հենց 1-ին օրվանից իմ շփումը չստացվեց աբխազ տղաների հետ: Սրանք մի տեսակ կռվ արար տեսակ էին, ես բնույթով ավելի հանգիստ երեխա էի…

Վերջը մի փոքրիկ կոնֆլիկտից հետո, որը ավարտվեց հրմ շտոցով ու ծե ծկռտուքով (ի վնաս ինձ, քանի որ ես մի հոգի էի), ես սկսեցի խուսափել իրենց հետ շփվելուց, փողոց դուրս գալուց նայում էի իրենք դրսում չլինեին, ծով միայն ծնողներիս հետ էի գնում, կարճ ասած տղա երեխայի համար շատ անդուր իրավիճակ:

loading...



Հաջորդ օրը ծովափում ծանոթացա երկու վրացի իմ տարիքի տղաների հետ: Խաղացինք իրար հետ, կարծես ընկերացանք: Խնդրեցի օգնեն ինձ աբխազ տղաներին դաս տալու համար: Պարզվեց ճանաչում են իրենց, 1 փողոց այն կողմ են ապրում և որպես ամենօրյա հարևաններ չեն ուզում կոնֆ լիկտ ունենան աբխազների հետ…








Իրավիճակը դառնում էր անտանելի, իսկ մենք դեռ 10 օր էլ պիտի այդտեղ լինեինք: Որոշեցի իրադրությունը շտկել: Տնից համով կոնֆետներ վերցրեցի, ֆուտբոլի գնդակ, որը հայրս էր նախօրեյին առնել (դա էն ժամանակ շատ թանկ նվեր էր) և գնացի աբխազ տղաներին հյուր: Տղաները ուրախացան, կոնֆետները կերան, իրար հետ խաղացինք գնդակով: Ամեն ինչ ընկել էր իրա տեղը, ես էլ ուրախ էի, որ կարողացա խաղաղությամբ հարցը լուծել: Եկավ տուն գնալու պահը, ես վերցրեցի գնդակս և ուզում էի դուրս գալ իրենց բակից, դիմացս փակեցին, ասեցին գնդակը պիտի իրենց տամ: Բնականաբար ըմբոստացա, սկսվեց հրմ շտոց և նորից ի վն աս ինձ: Տուն եկա առանց գնդակի, ծնողներիս խաբեցի, որ կորցրել եմ:




Գիշերը չկարողացա քնել, ընկճված վիճակում էի, նեղված, հա մտածում էի ինչ անել… Առավոտյան նոր լույսը բացված, քանի դեռ հարևանները քնած էին, գնացի մոտակա շին հրապարակ, էնտեղից ձութ վերցրեցի՝ դե գո ղացա էլի, էն ժամանակ ձութը անպակաս շինանյութ էր բոլոր շինհրապարակներում, մեկ-մեկ էլ ծամոնի տեղ ծամում էինք: Հիմա ինչ պատմում եմ հասակակիցներս կհասկանան: Կր ակ վառեցի, էդ ձութը հալացրեցի վեդրոյի մեջ, ծառի հաստ ճյուղ վերցրեցի, սկսեցի ծայրը մտցնել մեջը և կլոր պտտացնել: Հետո հանում էի, դրսում պտտացնում, սառում էր, նորից մտցնում էի մեջը: Մի կես ժամ հետո ունեցա լուրջ գավազան՝ փայտ ծայրին կլոր մի ծանր գունդ: Պահեցի ծոցս՝ սպարտիվնի վերխիս մեջ և գնացի աբխազներին հյուր:

2 հոգին բակում խաղում էին, մոտեցա, ասեցի գնդակս տվեք: Սրանք մի պահ սառեցին հաստատակամ ձայնիցս, էդ պահին 3֊րդ եղբայրն էր մոտեցել աննկատելի և հետևից խփ եց ինձ, ծոցիցս հանեցի գավազանս, առաջինը հար վածեցի ինձ խփողի փորին, սա փորը բռնեց պառկեց, մյուս եղբայրը փորձեց մոտենալ, նրա էլ ոտքին կպավ հար վածս… կարճ ասած լավ դնգստեցի 3֊ին էլ, գնդ ակս վերցրեցի ու խրոխտ դեմքով ու հաղթանակած ոգով եկա տուն: Երեկոյան աբխազները էն երկու վրացիների հետ եկան բարիշելու: Էտ օրվանից իրենց բոլորի լավագույն ընկերն էի…Մեր ազգը իմ նման խաղաղասեր բնավորություն ունի, ես դա զգացել եմ, բայց կյանքը ցույց ա տալիս, որ խաղաղ ապրելու համար հզոր գավազան պիտի ունենաս՝ մեզ հզոր զին ված բանակ ա պետք:


add
loading...
.

от admin