>


Մի անգամ ընթրիք էի պատրաստում ու բացեցի տուփը, որի մեջ պահում եմ համեմունքները: Հասկացա, որ դրանց պիտանելիության ժամկետները վաղուց չեմ ստուգել և որոշեցի արկղիկը կարգի բերել: Աղբը գցեցի բոլոր հները, ժամկետանց համեմունքները: Տխրեցի, երբ հասկացա, որ մի քանի տեսակի համեմունք ևս գնալու են աղբամանը, թեպետ դրանք դեռ ժամկետի մեջ էին: Պատճառը՝ մժեղն է: 

Ու այդ ժամանակ հետաքրքիր մի բան հայտնաբերեցի. մժեղ կար գրեթե ամենուր, բացի դափնետերևի տոպրակից: Ու նշեմ, որ տերևներն այնքան էլ թարմ չէին:

loading...








Այսինքն հարցը ոչ թե թարմությունն է, այլ կոնկրետ դափնետերևը:




Հետո զննեցի բրինձի, հնդկաձավարի փաթեթները, որոնք վաղուց չէի օգտագործել: Մժեղներն անգամ այստեղ էին հասել: Ստիպված եղա աղբը գցել ամբողջը ու ախտահանել դարակները:

Երբ գնեցի թարմ մթերք, որոշեցի փորձարկում անել. մեկական դափնետերև դրեցի շաքարավազի, ալյուրի, մակարոնների մեջ:



Երկար ժամանակ էր անցել, բայց մժեղ չկար ու չկար: Հետո մտքովս անցավ, որ գուցե դափնետերևն օգնի նաև սենյակային ծաղիկներին: Ծաղկամանների հողի մեջ դրեցի դափնետերև… ու շուտով այդ պարազիտների հետքն անգամ չմնաց:

Արդեն 5 տարի է այս հնարքն ինձ օգնում է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin