>


Աղջիկներ, վաղը բոլորիդ դուրս ենք գրում: Զանգեք ձեր հարազատներին, ուրախացրեք: Ասեք, թող պատրաստվեն: Կեսօրից հետո բոլորդ կգնաք տուն, — ասաց մեր բժիշկը՝ մեր բալիկների ծնվելու երկրորդ օրը:

Պալատում ես էի պառկած և ևս 3 երիտասարդ կին, բոլորս էլ նույն օրն էինք ծննդաբերել, անգամ հասցրել էինք ընկերանալ, խորհուրդներով կիսվել:

Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, բոլորը սկսեցին զանգել ամուսիններին, մայրիկներին, որ պատմեն նորությունը:

loading...








3 աղջիկներն էլ զանգից հետո ուրախ էին. միմյանց հերթ չտալով՝ պատմում էին, թե ինչպես են տանեցիները մաքրել իրենց սենյակները, զարդարել, երեխայի իրերը արդուկել, համեղ ուտեստներ պատրաստել, որ մայրիկին ու նորածնին պատշաճ կերպով դիմավորեն: Ու միայն ես էի վախենում զանգել ամուսնուս, որովհետև լավ էի ճանաչում նրան:

Բանն այն է, որ և իմ, և ամուսնուս ծնողները արտերկրում են ապրում, աշխատում, ու ինձ ծննդատնից պիտի տուն տաներ միայն ամուսինս: Ես գիտեի, որ նա առանձնահատուկ ոչ մի բան չի անի… Ու չէի սխալվում:




Հաջորդ օրը մոտ ժամը 1-ն էր, իրար հրաժեշտ տվեցինք ու սկսեցինք հերթով դուրս գալ պալատից: Ամուսինս եկել էր եղբոր հետ: Մենք նստեցինք մեքենան, հասանք տուն ու… Տհաճ շոկ ապրեցի: Տունը տակնուվրա էր արված, կարծես նա միայնակ էր մնացել ոչ թե 3, այլ 333 օր: Սառնարանը լրիվ դատարկ էր. ամուսինս անգամ խանութ չէր գնացել՝ իմանալով հանդերձ, որ ծննդատնից հետո նորածին երեխայի հետ չեմ կարողանա ոչինչ անել:



Я хочу увидеть своего ребенка хоть на мгновение!» - истории рожениц Республиканского роддома ужасают | Dalma News

Ամուսինս անգամ կոշիկները չհանեց, միջանցքում ասաց, որ պիտի գնա եղբորը օգնի մեքենան նորոգել:

Մի քանի ժամից կգամ: Մի բան կպատրաստես, մի քանի օր նորմալ չեմ սնվել:

Հենց նրանք դուրս եկան տնից, ես նստեցի բազմոցին ու սկսեցի բարձրաձայն արտասվել: Այնպիսի դառնություն էի զգում, միայնություն, դատարկություն… Երբեք մտքովս չէր անցնի, որ առաջնեկիս հետ տուն գալու օրը նման վատ հիշողություններ կթողնի…

Բարեբախտաբար 1 շաբաթից եկավ մայրիկս, 3 ամիս մնաց ինձ հետ ու օգնեց հաղթահարել դժվարությունները…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin