>

Ադրբեջանը տանելու է լայնամասշտաբ բախման

«Մայիսի 12-ից հետո սա Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիան էր, նմանատիպ գործողություններ տեղի էին ունեցել նաև ամռանը՝ Գեղարքունիքում, բայց այս անգամ այդ ագրեսիան ավելի լայնամասշտաբ կերպով է իրականացվել, և այդկերպ Ադրբեջանը փորձում է իրականություն դարձնել այն ամենը, ինչը բազմաթիվ անգամ հայտարարվել է Ալիևի կողմից:

loading...



Այսինքն՝ ռազմական ճանապարհով լուծել այն հարցերը, որ առաջ է քաշել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Ադրբեջանի ուզածը մեկ բան է՝ «միջանցքը», և այդ տրամաբանության մեջ նա փորձում է Հայաստանի հետ դեմ առ դեմ հարց լուծել՝ առանց որևէ պետության միջնորդության:





Ադրբեջանը փորձում է ռազմական ճանապարհով Հայաստանի իշխանությանը պարտադրել «միջանցքի» տրամադրում։


«Միջանցք» ասվածը չի կարող իրականություն դառնալ, քանի որ այստեղ մի շարք գերտերություններ խնդիր են տեսնում: Սակայն Ադրբեջանի վարած քաղաքականությունն այն է, որ ուղիղ կապի դուրս գա Հայաստանի հետ:

Ադրբեջանի այս գործողությունները սպասելի էին, և ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ հնարավոր են լոկալ ռազմական գործողություններ, ընդհուպ հնարավոր է «բլից-կրիգ», և նաև չպետք է մոռանանք, որ Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է դրա մասին, որ իրենք հարցը կլուծեն ուժով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի արևելյան սահմանին տեղի ունեցած բախումները:



Հովհաննիսյանի կարծիքով՝ հայկական բանակը արեց առավելագույնը, և այդ գործողությունները բերեցին այն համոզմանը, որ, այնուամենայնիվ, հայկական բանակն ունակ է և կարող է հարցեր լուծել, և Ադրբեջանի սցենարին հայկական բանակը կարողացավ դիմակայել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր ձեռնարկել Հայաստանի արևելյան սահմանին. մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, գերեվարված անձինք, իսկ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է 7 մահացածի և 10 վիրավորի մասին:

 


add
loading...
.

от admin