>


Ցուրտ եղանակների գալուն պես սկսում եմ հաճախ պատրաստել մուրաբայով և ջեմով թխվածքներ, ու սա լավագույն բաղադրատոմսերից մեկն է: Թխվածքի և տեսքն է հրաշալի, և համն ու բույրը:

Խորհուրդ ենք տալիս անպայման փորձել սա:

пирог с вареньем

loading...



Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 110գ
  • ձու՝ 2հատ
  • կաթ՝ 50մլ
  • ձեթ՝ 50մլ
  • շաքարավազ՝ 50գ
  • փխրեցուցիչ՝ 16գ
  • վանիլին՝ 8գ
  • ջեմ՝ 10ճ.գ.
  • ընկույզ՝ 6ճ.գ.
  • շաքարի փոշի՝ 2ճ.գ.

Պատրաստման եղանակ.





Միացնել ձուն ու շաքարավազը, նաև վանիլինը:

яйца с сахаром

Ավելացնել կաթը, խառնել: Ձեթը լցնել ու նորից խառնել:

добавление молока и растительного масла


Զանգվածի մեջ լցնել ալյուրն ու փխրեցուցիչը: Խառնել՝ մինչ բաղադրիչների լիարժեք լուծվելը: Թույլ խմոր է ստացվում. բաժանել այն 2 հավասար մասերի:



тесто

Կլոր տապակը ծածկել յուղաթղթով, նաև կողքի հատվածները բարձրացնել թղթի օգնությամբ, ինչպես պատկերված է նկարում:

Լցնել խմորի մի կեսը:



тесто в форме

Ուղարկել տապակը մինչ  180 °С տաքացրած ջեռոցը, թխել 15 րոպե:

нижняя часть пирога

Կիսաեփ բիսկվիթի վրա լցնել ջեմը, այնուհետև խմորի մյուս կեսը: Վերադարձնել ջեռոցը՝ ևս 25  րոպեով:

формирование пирога

Զգուշորեն հանել տապակից պատրաստի թխվածքը: Ջեմ քսել վերևի շերտին: Զարդարել մանրացրած ընկույզով և շաքարի փոշիով:

украшение пирога

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin