>


Խոհանոցի մաքրումը ցանկացած տանտիրուհու գլխավոր խնդիրներից մեկն է: Ցանկալի է, որ ամեն ինչ փայլի, շողա, ամեն բան լինի իր տեղում, այդպես չէ՞:

Սակայն շատերն են հետաձգում դժվարհասանելի հատվածների մաքրությունը, և հետո կանգնում են մեծ խնդրի առաջ. հին յուղն ու կեղտը չի լվացվում:

loading...



Բարեբախտաբար, կա միջոց, որը կօգնի անթերի մաքուր դարձնել խոհանոցի ամեն մի անկյուն՝ ազատվելով կպչուն նստվածքից:








  • Խառնեք սոդա և ջուր՝ 1:2 հարաբերակցությամբ: Քսեք ստացված խառնուրդը կտորի վրա, շփեք կեղտոտ մակերեսը, իսկ մի քանի րոպեից լվացեք ջրով:




  • Հավասար քանակությամբ սոդա ու հեղուկ օճառ խառնեք ու անցեք մակերեսներից յուղը լվանալուն: Քսեք լուծույթը, սպասեք 15 րոպե, հետո նորից լվացեք ջրով:
  • Քացախը հիանալի է լուծում ապակե մակերեսների վրա առաջացած լաքաների հարցը: Խառնեք այն ջրի հետ՝ 1:2 հարաբերակցությամբ ու սկսեք մաքրություն անել:

Այժմ դուք գիտեք խոհանոցը մաքրելու լավագույն միջոցների մասին: Լավագույն ստրատեգիան կլինի այն, որ ժամանակին մաքրեք դժվարհասանելի հատվածները՝ առնվազն ամսական 1 անգամ, որպեսզի հետո ստիպված չլինեք մի քանի ժամ չարչարվել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin