>


Մինչ Նոր տարվա սկիզբը շատ քիչ ժամանակ է մնացել: Ցավոք, շատերը ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանա մեծ շուքով նշել տոնը, այնուամենայնիվ, այդ օրն առհասարակ անտեսելը մեծ սխալ կլինի:

Աստղաբանները նշել են մի քանի նյուանսներ՝ կապված Վագրի տարին դիմավորելու հետ:

Ինչով է հայտնի Սև Ջրային Վագրը

loading...








Ինչպես հայտնի է, 2022-ը Սև Ջրային Վագրի տարի է: Չինական մշակույթում այն նկարագրում են որպես ազատատենչ, հզոր ու կրքոտ: Ջրային Վագրն առանձնանում է համարձակությամբ, առանձնահատուկ էներգիայով:

Միևնույն ժամանակ Վագրը կարող է լինել նուրբ, մարդասեր, շռայլ: Կենդանուն հիանալի են նկարագրում նաև անհանգիստ, համառ ու եսասեր բառերը: Երբեմն Վագրը կարող է լինել ագրեսիվ, բայց միշտ անկեղծ է: Այդ իսկ պատճառով է 2022-ից ամեն ինչ կարելի է ակնկալել:

Ինչպես դիմավորել 2022-ը




Գալիք տարվա երջանիկ գույներն են նարնջագույնը, կապույտն ու մոխրագույնը: Փորձեք զարդարել տունը տվյալ երանգներն համապատասխան: Ձեր տունը պիտի լինի մաքսիմալ բնական: Զերծ  մնացեք անվերջ փայլերից ու զանազան գունավոր առարկաներից: Ցանկալի է, որ տանը լինի բնական եղևնու մի քանի ճյուղ:



Ինչ հագուսոտվ դիմավորել Վագրի տարին

Հրաժարվեք շագանակագույն հագուստից: Հաջորդ տարում այն անհաջողակ գույն է համարվելու: Եթե ուզում եք, որ Վագրը լավ վերաբերվի ձեզ, ընտրեք գծավոր պրինտով հագուստ:

Տոնական սեղան

Սեղանը ցանկալի է զարդարել բնական դեկորով. եղևնու ճյուղեր, փայտե արձանիկներ, մոմեր: Իսկ ինչ վերաբերվում է սփռոցին, ընտրեք մոխրագույն կամ կանաչ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin