>


Իմ ծանոթներից շատերն են գանգատվում անքնությունից: Ոմանց համար քնելն է դժվար, չնայած նրան, որ իրենց մինչ պառկելը թվում է, թե հենց գլխով դիպչեն բարձին, կքնեն: Սակայն հենց հայտնվում են մահճակալի մեջ, գլխում տարբեր մտքեր են պտտվում, մրսում են, շոգում են, հարմար դիրք չեն կարողանում գտնել: Եվ քնելու ցանկությունը ի սպառ վերանում է:

loading...



Կա նաև մի ուրիշ խնդիր. մարդ հանգիստ քնում է, բայց արթնանում է գիշերվա ընթացքում ու այլևս չի կարողանում նորից քնել: Գիշերվա կեսն արթուն պառկելուց հետո միայն առավոտյան են կարողանում քնել, իսկ այդ ժամանակ էլ զնգում է զարթուցիչը: Ու շատերը ստիպված են լինում գնալ աշխատանքի՝ չնայած գլխացավին ու հանգստանալու անհագ ցանկությանը:








Ու ահա օրեր առաջ հանդիպեցի ընկերուհուս, ով միշտ բողոքել է անքնությունից: Նա պատմեց, որ կարողացել է ազատվել այդ տհաճ խնդրից:


Հնարքն այնքան պարզ է, որ սկզբում հավատս չէր գալիս:

Անքնության դեմ պայքարելու համար պետք է մառլյայից պարկիկ կարել, մեջը դնել 2 պճեղ սխտոր։ Գնդասեղի օգնությամբ պարկիկն ամրացնել բարձին։



Սխտորի հոտը թուլացնում է, հանգստացնում նյարդերը։ Պարզվում է, որ սխտորի պճեղներից արտադրվող ծծումբը հանդիսանում է քնելու պատճառ։

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել առնվազն 5 օր։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin