>


Մենք ապրում ենք գյուղում, ու այստեղ փոստի ընդամենը մի բաժանմունք կա։ Անկախ օրվանից ու ժամից, այստեղ հերթեր են գոյանում, քանի որ մի հոգի է սպասարկում։ Ես հաճախ եմ համացանցով տարբեր ապրանքներ պատվիրում ու ստանում եմ փոստից։

Օրեր առաջ կրկին գնացի՝ պատվերս ստանալու։ Ես յոթերորդն էի հերթում։ Բոլորը սպասում էին դրսում, ու միայն 2 հոգի էր ներս մտնում՝ համաճարակի կանոնները պահպանելու նպատակով։

loading...



Случай на почте (Виктор Мельников 2) / Проза.ру






Կանգնած սպասում էի, երբ մի տատիկ եկավ ու ասաց, որ շատ կարևոր մի բան է հարցնելու ու դուրս գա։ Թույլ տվեցինք ներս մտնել։ Քիչ անց մի պապիկ եկավ, նա էլ կտրոն պիտի վերցներ։ Նրան էլ զիջեցինք։



Արդեն բոլորը նյարդայնանում էին, քանի որ ոչ ոք պարապ չէ․ հենց այնպես ոչ ոք փոստ չի գալիս, բնականաբար, գործեր ունենք։ Բայց ինձ զայրացրեց այն, որ բոլոր նրանք, ովքեր ընդամենը «մի քանի վայրկյանի գործ» ունեին, միայն 10-15 րոպե հետո էին դուրս գալիս։


Երբ համբերությունս արդեն սպառվում էր, միջին տարիքի մի կին մոտացեվ։ Նա քիչ էր մնում երդվեր, որ ընդամենը մի թուղթ պիտի վերցնի ու դուրս գա։ Ասաց, որ շատ է շտապում։ Կանգնած մարդիկ միմյանց նայելով՝ համաձայնվեցին զիջել նրան։ Անցավ 5 րոպե, բայց այդ կինը դուրս չեկավ։ Չդիմացա, բացեցի դուռը ու տեսա, թե ինչպես է նա կոմունալները վճարում, զուգահեռ ծանրոց ստանում։ Բարկությանս չափ ու սահման չկար, ուղղակի դաստիրակությունս թույլ չտվեց, որ այդքան մարդկանց ներկայությամբ արտահայտեմ զայրույթս։



На опустевшей улице Кирова собралась большая очередь в банк: фото - ЯРНОВОСТИ

Այսինքն նման մարդիկ նորմալ են համարում սուտն ու աներեսությունը, բայց իմ կարծիքով դա անթույլատրելի է։

Ինքս ինձ համար հստակ որոշել եմ, որ այլևս ոչ մեկին չեմ զիջելու․ ով ուզում է լինի, իմ նյարդերն ինձ համար ամեն ինչից թանկ են։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin