>


Ժամանակակից խանութներում կան բազմաթիվ միջոցներ, որոնք հեշտացնում են մեր կյանքը։ Դրանց շարքին է պատկանում նաև սննդային տոպրակը։ Սկեսուրս պատմել է, թե ինչպես է օգտագործում սա՝ կենցաղային գործերը հեշտացնելու նպատակով։

Մթերք պահելու համար

loading...




Եթե սառնարանում տեղը քիչ է, կարող եք կաթսան չծածկել կափարիչով, դրա փոխարեն այն փակել սննդային տոպրակով։ Այդպես կաթսան շատ ավելի քիչ տեղ կզբաղեցնի։





Հերմետիկ փաթեթավորում

Թաղանթը հարմար է ոչ միայն փոքր չափի, այդպես էլ մեծ գաբարիտներ ունեցող առարկաների փաթաթեավորման համար։ Օգտագործեք տոպրակը տեղափոխվելու ժամանակ, եթե չեք ուզում պատահաբար վնասել կահույքը կամ դեկորի պարագաները։

Սմարթֆոնը պաշտպանելու համար


Մեր գաջեթներն ամենուր մեզ հետ են։ Եթե սիրում եք սնունդ պատրաստելիս հեռախոսով որևէ մի բան նայել, փաթաթեք այն սննդային տոպրակով․ դա կպաշտպանի խոնավությունից և կեղտոտվելուց։



Երեխաների համար բաժակ

Необычные способы применения пищевой пленки



Երբ փոքր երեխայիս հյութ կամ ջուր եմ տալիս, բաժակը փաթաթում եմ սննդային տոպրակով ու ձողիկով անցք եմ անում։ Այդպես ավելի հազվադեպ է հեղուկը թափվում հատակին։

Խմոր պատրաստելու համար

Եթե խմորիչով խմորը փաթաթեք այսպիսի տոպրակով և ուղարկեք սառնարանը, այն շատ ավելի շուտ պատրաստ կլինի։

Կանաչի պահելու համար

Եթե կանաչին փաթաթեք սննդային տոպրակով, այն ավելի երկար ժամանակ կպահպանի թարմությունը։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin