>

Ահա թե ում դուստրն է Մալենան, ով այս տարի կներկայացնի Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում ·

Մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ այժմ արդեն հայտնի է, թե ով մրցույթում կներկայացնի Հայաստանը։

loading...



«Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջը հայտնում է, որ երկիրը կներկայացնի 14-ամյա Մալենան։





«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։


Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:



2020թ․-ին եւս «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել Մալենան: Ավելի ուշ, սակայն, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։

Նշենք, որ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է:

Աննան հարցազրույցներում բազմիցս խոսել է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո միայնակ է մեծացրել դստերը, նախկին ամուսինը երբեք էլ չի ցանկացել շփվել դստեր հետ:

Сообщение Հայտնի է, թե որ ում դուստրն է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում (լուսանկար, տեսանյութ) появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin