>

Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մահվան տարելիցն է:


Նա վախճանվեց մեկ տարի առաջ` քովիդից: Նրան վերջին օրերին անգամ արտերկիր էին տեղափոխել` բուժման, բայց արդեն ուշ էր. բժիշկներին չհաջողվեց փրկել Հայաստանի երրորդ նախագահի տիկնոջ կյանքը:





loading...


Այսօր` նրա մահվան տարելիցի օրը, Ռիտա Սարգսյանի գերեզմանին էին այցելել նրա հարազատները, նրան ճանաչող մարդիկ, նաև Սերժ Սարգսյանի կուսակիցներն ու քաղաքական տարբեր գործիչներ:


Hraparak. am-ը գրում է՝ ներկա են եղել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը,

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` իր թիմակիցներով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, բնականաբար` նաև ՀՀԿ անդամներ, և ոչ միայն:



Ներկա են եղել նաև երբեմնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Сообщение Ովքեր են ներկա եղել Ռիտա Սարգսյանի մшհվան տարելիցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin