>

Բավականին մտահոգիչ նշաններ են նկատվում թե՛ տարածաշրջանում, թե Հայաստանի ինֆորմացիոն տարածության մեջ, ու կրկին դերակատարները նույնն են։

1․ Նոյեմբերի 16-ի ռազմական ագրեսիան իր բնույթով բավական նման է Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ Տավուշյան էսկալացիային։ Երկուսի շրջանում էլ ՊՆ-ում հաջորդում են պատասխանատու պաշտոնյաների փոփոխություններ․ Տավուշյանի դեպքում՝ ԳՇ պետը, Սյունիքի դեպքում՝ ՊՆախարարը։

2․ Մինչ հայկական կողմը հայտարարում է ՌԴ-ին դիմելու մասին, մինչ Երևանը բանավոր հայտարարությունից հետո գրավոր դիմում կուղարկեր Մոսկվա, ՌԴ Պնախարարը կապվում է Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆախարարների հետ, 18։30-ից զինադադարի մասին, ասել է թե՝ «փոխհրաձգությունն ավարտված է դիվանագիտական եղանակով» և հետևաբար Ռուսաստանի դաշնակցային ռազմական միջամտության անհրաժեշտությունը չկա, իսկ դիվանագիտական միջնորդության շարունակությունը դեմարկացիայի գործընթաց սկսելն է․․․

2․ Որքան էլ հայկական զինված ուժերը կարողացել են խոշոր առումով ետ շպրտել ագրեսորին, չճշտված տեղեկությունները չեն դադարում թշնամու կողմից ուժերի կուտակման մասին, ինչը մյուս կողմից էլ ստիպում է հայկական կողմին մոբիլիզացնել ու լարվածությունը չի թոթափվում։ Նոր ռազմագերիների մասին էլ չասած, որոնց Ալիևը չի վերադարձնում ու Մոսկվայից հատուկ վարձված ինքաթիռով մեկ աճյուն է գալիս ու հավանաբար առաջարկությունները․․․

loading...


3․ Չնայած այս ակնհայտ փաստերի ու պատճառահետևանքային կապերին, Ռուսաստանում որոշ փորձագետներ հայկական կողմին են մեղադրում, որոշներն էլ շարունակում պնդել, թե այդ Երևանը չի գրավոր դիմում, որ Ռուսաստանւ միջամտի․․․


4․ Ադրբեջանը փորձում է հայկական կողմին մեղադրել, թե նա է սկսել «սադրանքը» /Թուրքիան ձայնակցում է ու ասում, որ հավերժ նրա կողքին է/, որպեսզի խափանի Մոսկվայում նախատեսված ու նոյմեբերի 9-ին չկայացած հանդիպումը։ Երևանը հայտարում է, թե նախկին երկու ու վերջին առաջարկությունը ինքը ընդունելի է համարել ու համարում։





5․ Մոսկովյան հանդիպման փոխարեն անակնկալ հաստատվում է Բրյուսելյան հանդիպումը, որին Երևանն ու Բաքուն համաձայնում են։ Մոսկվայի համար դա փրկօղակ է դառնում, քանի որ ակնհայտ էր, որ ինքը կողմ էր, Երևանը կողմ էր, ու Բաքուն պետք է դեմ լիներ, որպեսզի մոսկովյան հանդիպումը տապալվեր։ Հետևաբար, Բրյուսելյան հանդիպումը գալիս է ծածկելու Մոսկովյան հանդիպման ձախողումը։

6․ Սակայն այս ամենը ցիկլի նման հիշեցնում է 44—րյա պատերազմի շրջանը, երբ նախ ձախողվում է հումանիտար հոկտեմբերի 10-ի մոսկովյան, ապա՝ 17-ին Փարիզյան, և 26-ին՝ Վաշինգթոնյան նախաձեռնությունը։ Եվ միայն նոյեմբերի 9-ին ձախողված Փարիզն ու Վաշինգթոնը համաձայնում ռուսական պայմաններով պատերազմի կանգնեցմանը, ինչը արվում է։ Այս անգամ էլ նախորդել է ռուսական ձախողումը, ապա կհաջորդի Բրյուսելյանը, որպեսզի բոլորը վերստին ռուսական փորձը համարեն ամենակենսունակը։ Բայց դա էլ /Աստված տա չիրկանանա կանխատեսումը/ կարող է լինել «վերջին քայլ», ինչպես նոյեմբերի 9-ն ու աղետալի հետևանքից հետո․․․

7․ Ռուսական փորձագիտաքարոզչական ու նրա հետ ասոցացված որոշակի շրջանակներ ինտենսիվ սնուցում են դիսկուրսը, թե Հայաստանը հակառուսական է, դրա համար է այդ վիճակում․ իմ տեղեկությամբ առնվազն երկու կայք՝ պոլիտիկն ու 168-ը դա «ապացուցում են» ներսից՝ տարածելով իբր Սուրեն Պապիկյանի «հակառուսական գրառումներ»։ Ավելին, նկարագրված շրջանում իրենց էջերում հայտնվում են ոչ միայն Հայաստանի մեղադրող, հակառուսական համարող փորձագետների կարծիքները, այլ նաև տեղացի փորձագետների նույնատիպ կարծիքները։

Հիմք է ստեղծվում նրա համար, թե ինչու «Ռուսաստանը մի նոր աղետի դեպքում» էլ չի համագործակցելու «հակառուսական» Պնախարարի հետ, մանավանդ որ Երևանը «անհրաժեշտ պահերին ճիշտ ու գրագետ չի էլ դիմում դաշնակցին» /մայիսի 16-ին, օրինակ/, ավելին՝ հակառուսականության դաշտում ներկայացվում Բրյուսելյան այցին մեկնելու Փաշինյանի որոշումը, կամ Վաշինգոնթի առաջարկած ժողովրդավարության կոնֆերանսին օնլայն մասնայցությունը․

որքան էլ Բրյուսելյան հանդիպումը ծածկում է Մոսկվայի ձախողումը կամ Մոսկվան կրկնում է 44-օրյա պատերազմի միջնորդությունների հաջորդական ձախողման հնարքը, սպասարկու մամուլը այլ շրջանակ է ստեղծում՝ «Փաշինյանի իշխանությունը նորից խաղեր է տալիս Արևմուտքի հետ, չի ընդունում ռուսական առաջարկը, նորից նայում է դեպի Ռուսաստանի հակառակորդներև և ահա կպատժվի»․․․ ոչինչ, որ խորքային իրականությունը տարբեր է ու դա չէ, բայց դա կապ չունի՝ պետք է այլ հանրային կարծիք ձևավորել․․․

8․ Այս ամենը ուղեկցվում է ԱԺԲ ցույցերի հակառուսական ուղղվածությամբ, մի խոսքով՝ իբրև Երևանը՝ պաշտոնական ու ընդդիմադիր-հասարակական մակարդակով «հակառուսական է», հետևաբար «եթե հերթական անգամ պատժվի թուրք-ադրբեջանական տանդեմից՝ չզարմանաք»․․․


9․ Ամենակավառնի խորհրդարանական ընդդիմությունը՝ Հայաստան դաշինքը որևէ տեսակետ չի հայտնում ադրբեջանաթուրքական նոր պահանջների՝ միջանցքի մասին․ չի կարող ասել, որովհետև ժամանակին իր ղեկավարը պաշտոնապես Հայաստանի անունից դրա տարբեր մոդիֆիկացիաներ է քննարկել ու հենց դրա համար են խրախուսել իր հայտնությունը խորհրդարանում․ որպեսզի իշխանությունը ծանր ու բարդ պահին «հենվելու ու խուսանավելու տեղ չունենա» ու հարվածն իր վրա չվերցնի ընդդիմությունը։ Այդպիսով, իշխանության թիկունքը, վատ առումով «ապահովագրված է»։ Նույն տեխնոլոգիան է, ինչ 2013-ին Հայաստանը ԵՏՄ մտցնելիս․ որպեսզի Սերժ Սարգսյանը չնահանջի, ստեղծվում է քառյակ, որը կողմ էր մտնելուն, ու հռչակում էր իշխանությունը վերցնելու մտադրության մասին։

10․ Ադրբեջանը ետ քայլի տեղ չունի․ կամ պետք է լուծի Նախիջևանի հետ կապի հարցը, կամ պետք է Նախիջևանը հանձնի Թուրքիային։ Բայց Թուրքիան նրան պատերազմում օգնել է հենց թուրքական աշխարհի միասնբականացման սև գործը գլուխ բերելու համար։ Այժմ Ադրբեջանը պետք է պարտքը վերադարձնի։ Թուրքական խորհրդում Ալիևի դոշից կախում են մեդալն ու ուղարկում միջանցք ստեղծելու․․․ Մայիսի 16-ը դրա նախերգանքն էր՝ ինչպես Տավուշյան էսկալացիան Արցախյան պատերազմինը։ Ռեակցիաներն էլ նույն են՝ Ռուսաստանը Հայաստանին չի պաշտպանում, իսկ Թուրքիան ասում է՝ հետդ եմ, գնա առաջ։ Հայաստանի համար խայտառակ վատ են նաև միջազգային՝ Արևմտյան ռեակցիաները, որովհետև կրկին չեն կողմոնորշվում, թե «ով ում վրա է հարձակվել ու ինչ է տեղի ունեցել», ինչպես Տավուշյան էսկալացիայի դեպքում էր․․․

11․ Ադրբեջանը նաև Իսրայելի պարտքի տակ է, ով նույնպես գեղեցիկ աչքերի համար չէր օգնել նրան՝ Բաքուն իր խնդիրները լուծելուն զուգընթաց պետք է լուծի նաև Իրանի/Իսրայելի խնդիրը։ Ըստ էության՝ Արցախյան պատերազմում Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ընդհանրական շահը թուրքական աշխարհը, Իրանն ու Ռուսաստան էին։ Թուրքական աշխարհը շրջափակման մեջ է դնում Իրանին, թուլացնում Հարավային Կովկասում Ռուսաստանին ու ուժեղացնում Թուրքիային և Իսրայելին։ Առաջին քայլը արվել է՝ մոտեցել են Իրանի սահմանին ու դիրքավորվել։ Ալիևից պահանջում են երկրորդ քայլը՝ որպես կեղտոտ գործիք՝ կտրել ու օղակել Իրանը, թուլացնել Ռուսաստանին ու ստեղծել թուրքական աշխարհի միջանցքը։ Հետագայում՝ երրրոդ փուլում Իրանի հյուսիսը պոկելով դուրս կգան Կենտրոնական Ասիա։

Դրա դիմաց Ալիևը խնդրում է, իսկ հակասություններով Իսրայել-Թուրքիա դուետն էլ խոստանում է, որ Արևմուտքում նրա համար լոբբինգ կանեն, քանի որ նպատակը սուրբ է․ եթե հաջողվի՝ Ռուսաստանը թուլանում է, ինչը պետք է ԱՄՆ ու Եվրոպայի սրտով լինի, Իրանը կտրվում է, ինչը պետք է ԱՄՆ սրտով լինի, երբ ավելի վատ պայմաններում Իրանը նստի բանակցությունների սեղանի շուրջ ու կլուծի իրանական թնջուկը․ այս պահին Թեհրանն ինքն է պահանջում Վաշինգթոնից վերադառնալ 6 տարի առաջվա պայմաններին։

Եվ վարձու փորձագետներից մինչև լրատվամիջոցներ ու ադրբեջանական, թուրքական ու իսրայելական դեսպաններ Արևմուտքում լոբբինգ են սկսում Ալիևի համար, որ նա արժեքավոր գործընկեր է Արևմուտքի համար, հետևաբար պետք է աչք փակել նրա վրա, ինչ նա արել է ու դեռ ինչ կանի․․․



12․ Այս ֆոնին Ադրբեջանն իր գինն է բարձրացնում, տապալում Մոսկովյան հանդիպումը՝ հասկացնելով, որ իրեն դեմարկացիան ու դելիմիտացիան հետաքրքիրն չեն, իրեն հետաքրքիր են Արցախի հարցը փակող «Խաղաղության համաձայնագիրը» և միջանցքը, և Ռուսաստանը պետք է լուծի այդ խնդիրը։ Մոսկվան կանգնած է ռեստորանում Ալիևի հետ կերուխումի հաշիվը հերթական անգամ Հայաստանի հաշվին փակելու խնդրի առաջ՝ եթե ցանկանում է Ալիևին պոկել Արևմուտքից, Իսրայելից, Թուրքիայից։ Բայց ամբողջովին էլ չի կարող բավարարել նրա պահանջը ոչ միայն նրա համար, որ Հայաստանի հետ հարաբերություններում բացահայտ կարմիր գծեր է տրորում, այլ նաև որ դրա արդյունքում թուրքական աշխարհն է ստեղծվում ու փակվում Արցախի խնդիրը, ինչը անմիաստ է դարձնում իր ռազմական ու խաղաղապահ ներկայությունը Ադրբեջանում, Արցախում։

13․ Հետևաբար, Մոսկվայի համար վթարային սցենաներից մեկն է մնում այն, որ եթե անգամ Երևանը դիմադրի միջանցք տալու հարցում, Ալիևը հարձակվի Սյունիքի վրա, այդ դեպքում հայերն Արցախի նման այն կրկին չեն տա թուրքին, ու եթե չեն կարողանում պահել, ուրեմն կտան իրեն՝ ու ինքը կկանգնի խաչմերուկում, որտեղով վերահսկելու է Հայաստանի հաղորդակցությունը դեպի Արցախ, դե այնտեղ ներսում վերահսյում է Ադրբեջանի բոլոր տեղափոխությունները, դրևանից զատ կվերահսկի նաև Քաշաթաղից Ադրբեջանի հաղորդակցությունը դեպի Նախիջևան, դրան խաչվող Հյուսիս-Հարավն էլ վրադիր․

այսինքն վերևահսկում է Արմուտք-Արևելք ու Հյուսիս-Հարավ բոլոր գծերն ու բոլորին։

Իսկ այսպիսի վթարային սցենարի համար պետք է կրկին պատրվակ ստեղծել՝ թե այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի իշխանությունները և հասարակությունը «հակառուսական ավատնյուրայի մեջ են»․․․ Ու ներքին դերակատարները դրանում օգնում են՝ առաջին հերթին վստահելի կայքերը։ Ասվածն իհարկե չի նշանակում Ռուսաստանի արարքների մասին չխոսել, և դա հատկապես փորձագետների, քաղաքական դեմքերի կողմից, սակայն կարծեք թե հակառուսական հիսթերիան պահանջված է ու դա արվում է ամենահակասական ու ամենահակահայ ռուս փորձագետների խոսքը հայ իրականություն բերելով, որպեսզի հայերի օբյեկտիվ հայհոյանքը շատանա, որպեսզի արդարացվի վթարային սցենարը․․․

Հ․Գ․1․ 2016թ․ քառօրյա պատերազմին նախորդեց Գյումրիում Պերմյակովի կողմից Ավետիսյանի ընտանիքի սպանությունը․ ցանկությունն էր հակառուսական կրքեր գեներացնել, որպեսզի հիմնավորեն, թե ինչու Մոսկվայից չեն օգնում «հակառուսական տրամադրությունների» բերած Սերժ Սարգսյանին, ով բանակցում էր ԵՄ նոր պայմանագիրն ու փորձում «շպագատ նստել Մոսկովյան ու Բրյուսելյան աթոռների վրա․․․»

Հ․Գ․2․ Կանցնի ժամանակ և կհասկանաք, թե Սոլովյովի թեմայով 168 ժամի հետ իմ դատական պրոցեսը, բոլոր մյուս գործերով անցնող սուբյեկտներն ու դատավարությունները ամենևին շարքային գործեր չեն, այլ պատերազմի օրերին ու դրանից առաջ կոնկրետ շրջանակների բռնել էի կոնկերտ արարքների վրա․․․ Այն ժամանակ էլ Սոլովյովը և այլոք էին մեր բոլոր դժբախտությունները և Ռուսաստանի չմիջամտելը արդարացնում էին Հայաստանի հակառուսականութամբ․․․

Ի դեպ՝ իմ դեպքում էլ «հակառուսականություն» ապացուցող կեղծ /ես նման գրառումներ չեմ ունեցել ու դրանք սարքվել էին նույն կերպ, ինչպես իմ առևանգված հեռախոսի «մեսինջերային խոսակցությունը»/սկրինշոթեր էին ուղարկվել ՌԴ Հանրային պալատ /ուղարկողը չի էլ թաքցրել դա ու հրապարակել է անգամ նամակը/, մինչդեռ ես ՀԽ նախագահի անունից օրը մեջ ՌԴ Հանրային պալատ էի ուղարկել էի տալիս պատերազմի մասին ամփոփագրեր, ունեի նորմալ հարաբերություններ, ու պետք էր կտրել կապը բնականոն կապն ու հայկական կողմից հումանիտար աղետի տեղեկացումը ռուս գործընկերներին, հասնել իմ մուտքի արգելքի, ինչպես արել էին Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի դեպքում, դեռ մինչև պատերազմը։

Իմ դեպքում դա չստացվեց՝ ես հասցրեցի երկու պաշտոնական հրավեր ստանալ Մոսկվայից, թեպետ գնալ չստացվեվ Կովիդի ու պատերազմի պատճչառով։

Հ․Գ․ 3 Վիճակը բավական բարդ է։ Ամենևին վախեցնելու համար չեմ գրում, սակայն հայկական բանակի ու պետականության շուրջ առողջ մարդկանց ուժերի ու մարդկանց համախմբումը հրամայական է։ Կարմիր գծերի սահմանումը պարտադիր է ու կապ չունի, թե ով է պատրաստվում դրանք հատել՝ իշխանությունը, թե մեկ ուրիշը։ Մեր բանակի արտակարգ, արտահերթ, էֆեկտիվ մոբիլիզացումը պարտադիր է։ Բոլոր իշխանությունները միշտ անցողիկ են, ինչպես եղել են ու կլինեն․ հավերժը պետք է լինի մեր պետականությունը։

Ստյոպա Սաֆարյան՝ ֆեյսբուք

Сообщение Վիճակը բավական բարդ է. Ամենևին վախեցնելու համար չեմ գրում, սակայն. . появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin