>


Միայն վերջերս եմ իմացել այս պարզ հնարքի մասին։ Կարծում ենք, բոլոր բաղադրիչները գրեթե միշտ կան բոլորի սառնարանում։ Չեք էլ պատկերացնում, թե որքան արագ, պարզ է ամեն ինչ, իսկ արդյունքը անգերազանցելի է։

Պատրաստում ենք բնական պանիր՝ առանց ավելորդ հավելումների։

loading...



  • կաթ՝ 1լ
  • աղ՝ 1թ․գ․
  • ձու՝ 3 հատ
  • թթվասեր՝ 200գ

Պատրաստման եղանակ․





Կաթը խառնել աղի հետ և դնել կրակին։

Ձուն միացնել թթվասերի հետ ու խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը։

Եռացող կաթի մեջ լցնել թթվասերա-ձվային խառնուրդը և եփել մինչ խտանալը՝ 4-5 րոպե, ընթացքում անդադար խառնել։

Երբ սկսի կաթնաշոռի նման զանգված առանձնանալ, հանել կրակից։




Քամիչը ծածկել մառլյայի մի քանի շերտով և մեջը լցնել նոր եփված խառնուրդը։ Թողնել, որ ավելորդ հեղուկը քամվի և հետո ևս մի անգամ քամել ձեռքով։



Խառնուրդը փաթաթել մառյլայով, տեղավորել հարմար տարայի մեջ և որևէ ծանր առարկա դնել դրա վրա։ 5 ժամով ուղարկել սառնարանը։

Հանել մառլյան և վայելել ամենահամեղ պանիրը։

Այն կարող եք ուտել նախաճաշին, նաև կտրատել աղցանների մեջ։

Ցանկալի է օգտագործել բարձր յուղայնությամբ կաթ ու թթվասեր, այդպես պանիրն ավելի նուրբ կստացվի, կունենա սերուցքային համ ու բույր։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin