>


Կանանց մեծամասնության համար կարևոր է ունենալ անթերի արտաքին տեսք, ստանալ հաճոյախոսություններ՝ անկրկնելի ոճ ունենալու վերաբերյալ։

Պատմում ենք  3 գլխավոր սխալների մասին, որոնք գործում են բազմաթիվ կանայք ձմեռային հագուստ ընտրելիս։ 

Շատ մորթի

loading...




Վերջին տարիներին բնական մորթուց իրեր կրելը շատ է քննադատվում։ Բազմաթիվ բրենդներ հրաժարվել են դրանից՝ փոխարինելով այն արհեստական մորթիով։





Կաշվե և մորթյա իրերի հանդեպ մարդկանց վերաբերմունքը տարբեր է, դա յուրաքանչյուր մարդու անձնական գործն է, բայց եթե չեք ուզում ունենալ հնաոճ տեսք, լավ կլինի հրաժարվել մորթիով մուշտակներից, վերարկուներից։


Շորտեր՝ զուգագուլպայի կամ լեգինսի վրա



Թե ինչու են կանայք ձմռանը որոշում շորտեր կրել, մեծ գատղնիք է, սակայն ամեն տարի կարելի է հանդիպել նման «նորաձև» անհատների։ Գուցե նրանք ցանկանում են ցուցադրել գեղեցիկ ոտքերը․․․ Բայց չէ որ դրա համար կարող են ընգդծող կիպ շալվար կրել կամ լեգինս։



Հիշեք, շորտեր կրում են միայն համապատասխան եղանակին։ Ձմռանն այն ուղղակի անտեղի է։

Մարմնագույն զուգագուլպա՝ մուշտակի կամ վերարկուի հետ

Ձմեռային արտահագուստը նախատեսված է մարմինը տաք պահելու համար, իսկ մարմնագույն զուգագուլպաները ստեղծում են առանց հագուստի ոտքերի էֆեկտ։ Ինքներդ մտածեք, որքանո՞վ են դրանք համադրելի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin