>


Երեկ նստած էի ավտոբուսի մեջ, տուն էի գնում: Կանգառում ավտոբուս բարձրացան մոտ 9-10 տարեկան մի խումբ դպրոցականներ, կողքիս նստեց մի աղջիկ՝ լուռ, մի տեսակ կծկված: Նրանց մեջ կար մեկը, ով շատ էր տարբերվում մյուսներից, բայց ոչ լավ հատկություններով: Հենց այդ տղան նայեց ընկրերներին, ինչ-որ բան շշնջաց նրանց, և բոլորը միասին կողքիս նստած աղջնակին սկսեցին վիրավորել.

-Ծուռ աչք, թեք աչք…շաշ…

Աղջիկն ակնոցով էր, ակնհյատ էր, որ ունի տեսողության հետ կապված խնդիրներ: Խեղճն ամթոից արդեն քիչ էր մնում մտներ նստարանի տակ, սակայն ձևացնում էր, իբր չի լսում: Նրանց հետ էր նաև ուսուցչուհին, իսկ նա…ուղղակի ուշադրություն չէր դարձնում: Մյուս մեծահասակները նույնպես:

loading...








Հանկարծ համբերությունս սպառվեց: Մի փոքր առաջ եկա, որ «առաջնորդը» լսի, թե ինչ եմ ասում, և բերանիցս ինքն իրեն դուրս թռավ.

-Իսկ դու չաղ ես: Գեր և ճարպոտ: Քեզ դուր եկա՞վ:



Ամբոխը լռեց: Տղան մտածեց մի րոպե, իսկ հետո շարունակեց.




-Ես գեր չեմ, բայց նա շաշ է: Նայիր նրա ծուռ աչքին:

-Հետո ինչ, դա բուժվում է, ասացի ես,- իսկ դու գեր ես: Ամբողջ կյանքում էլ այդքան չաղ կմնաս…Գեր…

Նկատեցի, որ ընկերներն ամեն մեկը մի կողմ անցան: Իսկ այդ «համարձակը» շարունակում էր քթի տակ կրկնել «ես գեր չեմ», սակայն որոշեց ինձանից հեռու գնալ: Ես անդադար նրան էի նայում խիստ հայացքով: Երբ պտտվեցի դեպի աղջնակը, տեսա, որ հիացած հայացքով ինձ է նայում: Ես ասացի.

Забытого в автобусе ребенка оставили в лагере на третью смену — Российская газета

-Տեսա՞ր, թե ինչպես է պետք նմաններին պատասխանել: Հիշեցի՞ր:

Երբ դպրոցականներն իջնում էին, ես հայացքով ճանապարհում էի այդ անշնորք տղային, նա արդեն կանաչել էր վախից: Երբ եկա տուն, սկսեցի մտածել, թե ինչու են որոշ երեխաներ այդքան չար մեծանում, կարծես պատկերացում չունեն, թե ինչ է կարեկցանքը, ամոթը…Հիմա սկսել եմ մտածել, արդյո՞ք ճիշտ վարվեցի…


add
loading...
.

от admin