>


Ալբերտ Էյնշտեյնը կատարել էր երկու գրառում, որոնք հետագայում վաճառվեցին աճուրդի ժամանակ, իսկ դրանց արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցեց նախնակա գինը: Ձեռագիր գրառումները վաճառվցեին 1 800 000 դոլարի դիմաց:

Ահա դրանց պատմությունը:

loading...



Գրառումներն արված են գերմաներեն, որոնք հայտնի ֆիզիկոսը 1922 թվականին տվել էր Տոկիոյից մի առաքիչի՝ թեյավճարի փոխարեն: Այնտեղ գրված է երկու աֆորիզմ:






Առաջինը, որը վաճառվել է $1,56 միլիոնի դիմաց, ասում է.

Հանգիստ և համեստ կյանքն ավելի շատ երջանկություն կբերի, քան հաջողության հասնելու մշտական ձգտումը և դրա հետ եկող անհանգստությունը:






Մյուս գրառումը, որը վաճառվում է 240 000 դոլարով, ավելի շատ նշանակություն ունի.

Որտեղ կա կամք, այնտեղ կա նաև միջոց:

Այս աֆորիզմները գրվել են  Imperial Hotel-ում, սովորական բլոկնոտի մեջ, որտեղ Էյնշտեյնը լեկցիա էր կարդում: Ֆիզիկոսը մեկնել էր Ասիա, երբ լուր ստացավ այն մասին, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել: Օգտվելով նոր ստացած ճանաչվածությունից՝ նա առաքիչին երկու երկտող տվեց, քանի որ Ճապոնիայում ընդունված չեն թեյավճարները:

Էյնշտեյնը զգուշացրել էր առաքիչին, որ տարիներ անց դրանք ավելի մեծ արժեք կունենան, քան սովորական թեյավճարները:


add
loading...
.

от admin