>


Խոհանոցում անգամ ամենաանփորձները գիտեն ձու եփելու ձևը: Դե ի՞նչ բարդ բան կա դրա մեջ: Ձուն գցում եք ջրի մեջ, դնում կրակին, սպասում մի քանի րոպե և վերջ: Սակայն նույնիսկ այս շատ հասարակ ուտեստը կարող է ավելի համեղ լինել, եթե իմանաք որոշակի խորամանկությունների մասին:

Գլորել սեղանին

loading...








Որպեսզի ձուն հավասարաչափ եփվի, նախքան ջրի մեջ դնելը այն գլորեք սեղանին:



Ավելացրեք աղ կամ սոդա


Հավանաբար ձեզ մոտ էլ է պատահել, որ ձուն մաքրելու ժամանակ կեղևը դժվարությամբ է պոկվել սպիտակուցից: Որպեսզի նման բան չլինի, ջրով կաթսայի մեջ մի քիչ աղ կամ սոդա լցրեք: Անմիջապես ջրից հանելուց հետո ձուն պահեք սառը ջրի տակ:



Ջրի ճիշտ ջերմաստիճան

Երբեք հում ձվի վրա մի լցրեք եռման ջուր և մի դրեք դրանք եռման ջրի մեջ: Սա շատ կոպիտ սխալ է: ՉԵք հավատա, որ ձվի տեքստուրան, դրա հավասարաչափ եփված լինելը կախված է հենց ջրի ջերմաստիճանից: Փորձառու խոհարարները վստահեցնում են, որ և ջուրը, և ձուն նախքան կրակի վրա դրվելը պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin