>

Փաuտnրեն մենք չuաhմանափակվեցինք Գnրիu-Կապան M 2 ճանապարհի hատվածը կnրցնելով


Փաստորեն մենք չսահմանափակվեցինք Գորիս-Կապան M2 ճանապարհը հատվածը կորցնելով, կորցրինք նաև Կապան-Ճակատեն ճանապարհը,





loading...


այսինքն հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 հոգի, Կապան հասնելու համար պետք է շրջադարձ կատարեն Մեղրիով, Քաջարանով՝ անցնելով 150 կմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Անդրադառնալով Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհին, Հակոբյանը նշեց, որ այն կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է.


«Այն արդեն շատ դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այդ ճանապարհով, իսկ երբ ձյուն գա, սառցապատվի ճանապարհը, այն դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները արգելափակվելու են Կապանում, Քաջարանում, Մեղրիում»,-ասաց նա։



Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Հակոբյանն ասաց, թե դրա մասին պայմանավորվել են՝ շրջանցելով Մոսկվային. «Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ սպասվում են շատ արագ և հագեցած զարգացումներ»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախաձեռնել են լսումներ, որոնք կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, և հրավիրել են բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն մշակելու համար։

Сообщение Փաuտnրեն մենք չuաhմանափակվեցինք Գnրիu-Կապան M 2 ճանապարհի hատվածը կnրցնելով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin