>


Ինչպես պատրաստել խմորիչով խմորը, որ այն ստացվի փափուկ, օդային, անուշաբույր…ահա թե որն է գաղտնիքը:

Картинки по запросу дрожжевое тесто

Անհրաժեշտ բաղադրիչներ.

loading...








  •  6 բաժակ ալյուր
  • 7գ չոր խմորիչ
  • 1 բաժակ գոլ կաթ
  • 1 բաժակ ձեթ
  • 1 բաժակ գազավորված հանքային ջուր
  • 1ճ.գ. աղ
  • 2ճ.գ. շաքարավազ

Պատրաստման եղանակ.



Հենց այս բաղադրատոմսը հարմար է պիցցայի, կարկանդակների կամ աղի միջուկով պիրոգների պատրաստման համար: Եթե ուզում եք պատրաստել որևէ քաղցր թխվածք, ապա ավելի շատ շաքարավազ ավելացրեք:


Մաղած ալյուրին ավելացնել խմորիչը, խառնել:



Կաթը, ձեթը և հանքային ջուրը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը և ալյուրով խմոր հունցել:

Ծածկել խոնավ սբիչով կամ սննդային տոպրակով և թողնել 1-1.5 ժամ որևէ տաք տեղում:

Բարձրացած խմորը ևս մի անգամ հունցել, թողնել 1 ժամ:

Պատրաստի խմորը կարելի է օգտագործել, կամ դնել տոպրակի մեջ և պահել սառնարանում 2-3 օր:

Похожее изображение

Բարի ախորժակ:


add
loading...
.

от admin