>


Դժվար թե գտնվի որևէ մեկը, ում դուր չի գալիս տնական թխվածքի անուշ բույրը։ Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում կստանաք ամենահամեղ ու օգտակար բուլկիները, որոնք ի տարբերություն խանութից գնվածի, չեն պարունակում ավելորդ բաղադրիչներ։

Ватрушки с творогом

Անհրաժեշտ բաղադրիչներ․

loading...



  • կաթնաշոռ՝ 500 գ
  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 4ճ․գ․
  • վանիլին՝ 20գ
  • կաթ՝ 265մլ
  • ալյուր՝ 500գ
  • կարագ՝ 80գ
  • աղ՝ 0,25թ․գ․
  • խմորիչ՝ 1ճ․գ․

Պատրաստման եղանակ․





Ձուն հարել 2ճ․գ․ շաքարավազի, 10գ վանիլինի և աղի հետ։ Ավելացնել 250մլ գոլ կաթ և խառնել։

тесто для ватрушек фото

Առանձին խառնել ալյուրն ու խմորիչը։ Աստիճանաբար լցնել չոր խառնուրդը ձվային զանգվածի մեջ։ Խառնել, իսկ հետո էլ ձեռքերով հունցել։ Ավելացնել հալացրած կարագը, հունցելով միացնել խմորի հետ։ Պիտի ստացվի փափուկ ու համասեռ խմոր։



Փաթաթել սննդային տոպրակով և ուղարկել որևէ տաք տեղ՝ 1-1,5 ժամով։


тесто для ватрушек фото

Պատրաստել միջուկը։ Խառնել կաթնաշոռն ու ձուն, 2ճ․գ․ շաքարվազ և մնացած վանիլինը։ Ցանկության դեպքում լցնել նաև դարչին կամ չամիչ։



начинка для ватрушек фото

Երբ խմորը բարձրանա, գնդիկներ պատրաստել։ Դնել կարագով պատված տապակի մեջ և սպասել 20 րոպե։ Մեջը փոսիկ անել և միջուկ լցնել։

приготовление ватрушек фото рецепт

Բուլկիներին 1 ձվից և 1ճ․գ․ կաթից պատրաստված խառնուրդ քսել։ 10 րոպեից տապակն ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և թխել 25 րոպե։

приготовление ватрушек фото рецепт

приготовление ватрушек фото рецепт

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin