>


Սխտորի չորացած պճեղները ես չեմ գցում աղբը, դրա փոխարեն մաքրում եմ, հեռացնում չորացած մուգ կետերը, լցնում սրճաղացի մեջ: Ստացված փոշին պահում եմ փակ բանկայի մեջ: Սա ծառայում է որպես մսային ուտեստների հիանալի համեմունք:

Սխտորի փոշին կարող եք պահել ամուր փակված տարայի մեջ մինչև մի քանի ամիս. կարևոր է, որ այն չխոնավանա:

loading...








Վերամշակում եմ նաև սխտորը, որը սկսել է փչանալ, այսինքն դրա վրա առաջացել են մուգ լաքաներ կամ ծլել է: Հեռացնում են փչացած կտորները, իսկ պճեղները կտրատում եմ բարակ շերտերի ու դնում յուղաթղթի վրա: Նախապատրաստած սխտորն անհրաժեշտ է պահել չոր մութ տեղում, որ այն ամբողջությամբ չորանա:




Բացի այդ, այսպիսի կտորները պահում եմ ամուր փակված բանկայի մեջ և ավելացնում ուտեստներին՝ եփվելու ընթացքում:



Կա հին սխտորն օգտագործելու ևս մի եղանակ. կիսափչացած սխտորի պճեղները մաքրում եմ, մշակում, խառնում խոտային համեմունքների, դափնետերևի հետ, լցնում բանկայի մեջ և ավելացնում ձեթ: Տարան ամուր փակում եմ և ուղարկում սառնարանը: Մի քանի օրից ձեթը կլանում է սխտորի հոտը ու դառնում անթերի սոուս՝ կարտոֆիլի, աղցանների համար:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin