>


Հավանաբար լսել եք Էվելինա Խրոմչենկոյի մասին: Նա բավականին հայտնի է նորաձևության ոլորտում. Էվելինան պրոֆեսիոնալ է, գիտի ոճի և ժամանակակից տենդենցիաների կանոնները:

Ոճաբանը խորհուրդ է տալիս զգեստապահարանից վերացնել այս իրերը, եթե ձեր տարիքը մոտ է 40-ին:

Մինի-շրջազգեստ և կարճ զգեստ

loading...



Շատ քիչ կանայք են այդ տարիքում կարճ իրեր կրում: Սակայն կան կանայք, ովքեր համարում են, որ մինի ֆասոնները ավելի երիտասարդ տեսք են հաղորդում իրենց: Նրանք կրում են կարճ կիսաշրջազգեստներ, սակայն Էվելինան համարում է, որ հատկապես 50+ կանայք չպիտի ծնկից վերև շրջազգեստ կրեն:






Համաձայնեք, որ կարճ իրերով կերպարները հաճախ անհասկանալի տեսք են ունենում: Իհարկե, լինում են բացառություններ, սակայն հազվադեպ:

Պատառոտած ջինսեր

Պատառոտած ջինսերը հաղորդում են թեթևամիտ և երիտասարդ տեսք: Սակայն նման տարբերակը հարմար չէ տարիքով կանանց: Պետք է հրաժարվել հագուստի այս մոդելներից: Սա հատկապես վերաբերվում է այն տաբատներին, որոնց վրա անցքերն արված են ծնկներից վերև:



Անհարմար կոշիկներ


40 տարեկանից հետո ավելի կարևոր է հոգ տանել ոտքերի առողջության մասին, այլ ոչ թե գեղեցկության: Խրոմչենկոն խորհուրդ է տալիս դեն նետել բոլոր անհարմար կոշիկները:

՛



Կարող եք, իհարկե, պահել 1-2 զույգ, սակայն ոչ ամեն օր կրելու համար: Ավելի լավ է նախընտրություն տալ կոմֆորտ մոդելներին:

Ցածր ջինսեր

Այսպիսի ջինսերն անգամ ոչ բոլոր երիտասարդ աղջիկներին է սազում: Հաճախ դրանք ընդգծում են մարմնի թերությունները:

Հատկապես տհաճ տեսարան է ստեղծվում, երբ կարճ ջինսերը կրում են կարճ բլուզի հետ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin