>

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ է արձակվել

loading...



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել։





«Դրական որոշման համար նախադրյալներ կային։ Դատարան էր դիմել ՔԿՀ-ն՝ հիմք ընդունելով Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայության միջնորդությունը»,- ասել է պաշտպան Ռոբերտ Ռևազյանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում։




Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին ձերբակալվել էր 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Сообщение Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ է արձակվել появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin