>


Հոկտեմբերի տասնվեցին Գեղարքունիքի դիրքերում «Հետքը» հանդիպել էր երեկվա փոխհրաձ գությունից զ ոհվ ա ծ ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանին։ Ներկայացնում ենք Սուրիկի հետ հարցազրույցի հատվածը:

«Գեղարքունիքի մարզի դիրքերում ենք, սաստիկ ցուրտ է, 2900 մ բարձրության վրա ենք։ Դիրքապահ շարքային Սուրիկ Սաֆարյանի ձեռքերը ցրտից կարմրել են։ Հարցնում եմ.

loading...








-Չե՞ս մրսում։

-Չէ, բա Դու՞ք։

-Ես մրսում եմ, դուք ձեռնոց չե՞ք դնում։



-Դնում ենք, բայց հիմա դեռ տաք ա։ Սուրիկն ամաչկոտ է, հրաժարվում է տեսախցիկի առաջ զրուցել։



Երկար համոզելուց հետո թույլ է տալիս միայն լուսանկարել։

«Ձերոնք գոնե նկարդ տեսնեն, ուրախանան»,- փորձում եմ համոզել ես։


«Է՜, դե լավ, նկարում եք նկարեք»,- վերջապես համաձայնում է։ Շարքային Սաֆարյանը ութ ամսվա ծառայող է՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Խնդրում եմ մի քիչ իր մասին պատմել, ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո տարբեր աշխատանքներ է արել՝ գազալցակայանում, խանութում, հետո զորակոչվել է բանակ։ Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր է սովորել, սակայն դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտությամբ։ Սուրիկի հետ պայմանավորվում ենք հանդիպել զորացրվելուց հետո»։

[embedded content]


add
loading...
.

от admin