>


21 տարեկանում դանիացի Մատիլդա Բրոբերգը կշռում էր 126 կիլոգրամ: Օրական նա օգտագործում էր 3500 կալորիա, իսկ այդքան անհրաժեշտ չէ նույնիսկ մեծահասակ տղամարդուն: Մատիլդան գիտակցեց ողբերգության մաշտաբները, երբ ատրակցիոնի աշխատակիցները նրան թույլ չտվեցին նստել կառուսելին, քանի որ անվտանգության ամրագոտին կարճ էր աղջկա համար  և չէր կապվում նրա գոտկատեղին:

Այդ պահին Մատիլդան որոշեց, որ պիտի նիհարի, ինչ գնով էլ որ դա լինի:

loading...








Բնականաբար, առաջին հերթին աղջիկը հրաժարվեց չիպսերից, բուտերբրոդներից, կոնֆետներից և գազավորած ըմպելիքներից: Այդ կերպ, 4 տարվա պայքաքրից հետո աղջիկը նիհարեց 57 կիլոգրամով: Ըստ Մատիլդայի՝ ինքը միայն հետո գիտակցեց, թե որքան մեծ էր նախկինում իր քաշը, իսկ մինչ այդ կարծես չէր նկատում:






Մատիլդան ունի փոքր խորամանկություն. նա ուտում է ոչ թե սովորական ճաշի գդալով, այլ թեյի, բացի այդ նա ունի անձնական փոքր ափսեներ և կոնտեյներներ, և այդ կերպ խաբում է օրգանիզմին:

Մատիլդան խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, որ ուտեն փոքր չափաբաժիններով, չհանձնվեն, եթե նույնիսկ քաշը սկզբում մնում է անփոփոխ: Իսկ եթե հաջողվի նիհարել, թեկուզ և 3 կիլոգրամ, ձեզ պարգևատրեք՝ գնելով այն հագուստը կամ կոշիկը, որը վաղուց էիք ցանկանում:

Այժմ Մատիլդան կշռում է 66 կիլոգրամ և ֆիտնես մոդել է:


add
loading...
.

от admin