>


Ընկերուհիս մի քանի տարի առաջ գնացել էր Ավստրալիա, այնտեղ ծանոթացել տեղացու հետ ու ամուսնացել: Վերջերս նրանք մեզ հյուր էին եկել: Թոմասն անդադար զարմանում էր, երբ տեսնում էր մեր կենցաղը: Ահա թե ամենից շատ նրանց ինչը արտառոց թվաց:

Ջրի ոչ ռացիոնալ օգտագործումը

Քանի որ մեր հյուրերը մի քանի օրով էին եկել մեր տուն, առաջարկեցինք վաննա ընդունել: Ու պատկերացրեք թե զարմանքից որքան էին կլորացել մեր աչքերը, երբ Թոմասը լոգարանից դուրս գալուց հետո հարցրեց, արդյո՞ք որևէ մեկը լողանալու է թե ջուրը դատարկի:

loading...








Պարզվեց, որ Ավստրալիայում ջուրը դեֆիցիտային է ու շատ թանկ, ու դրա համար էլ նրանց մոտ ամոթալի ոչ մի բան չկա ընտանիքի անդամներից մեկից հետո նույն ջրով լողանալու մեջ: Իսկ եթե ոչ ոք էլ չի լողանում, ջուրն օգտագործում են տանը մաքրություն անելու կամ ծաղիկները ջրելու նպատակով:



Ինչպես ենք չորացնում լվացքը


Վերջերս գնել ենք էլեկտրական չորանոց: Ձմռանը սա ուղղակի փրկում է ինձ, քանի որ իրերը շատ երկար չեն չորանում:



Երբ Թոմասը տեսավ դա, նրան զարմանքին չափ ու սահման չկար: Պարզվեց, որ մոլորակի մյուս կողմում լվացած հագուստը միմիայն դրսում են չորացնում՝ պարանների վրա: Ու քանի որ իրենց մոտ շոգ կլիմա է, լվացքը չորանում է 1-2 ժամում: Անձրևի դեպքում լվացքի գործընթացն ուղղակի հետաձգում են 1 օրով:

Որոշեցինք զբոսնել քաղաքում: Մեր ավստրալիացի ընկերը հիացած նայում էր կողքերը: Նրան ամեն ինչ դուր էր գալիս, միայն թե Թոմասը չէր կարողանում թաքցնել զայրույթը, երբ խոտերի մեջ, նստարաններին աղբ էր տեսնում:

Նա հարցրեց, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը, երբ տեսնում է, որ մարդիկ աղտոտում են քաղաքը, ու ապշեց, երբ իմացավ, որ այստեղ չկան խիստ կանոններ ու օրենքներ, ու շատ մարդկանց, ցավոք, չի հուզում փողոցների մաքրությունը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin