>


Օրեր առաջ ընկերներով խոսում էինք Նոր տարվա մասին, ու զրույցի ընթացքում սկսեցինք կիսվել մեր մանկության հուշերով՝ կապված այս կախարդական տոնի հետ:

Իսկ դուք արդյո՞ք հիշում եք, թե խորհրդային ժամանակաշրջանում ինչպես էին տոնում Նոր Տարին: Ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

loading...



Ընկնենք հիշողությունների գիրկը…


Տոնական սեղան





Չնայած նրան, որ այդ տարիներին ամեն ինչի դեֆիցիտ էր, միևնույնն է, գրեթե բոլորի սեղանները լցված էին զանազան համեղ ուտեստներով: Համարվում էր, որ որքան շքեղ է ամանորյա սեղանը, այդքան ավելի շատ հաջողություն կբերի նրանց գալիք տարին:

Իրականում, բազմաթիվ մարդիկ պատրաստվում էին տոնին գարնանից սկսած: Երբ կանայք խանութներում որևէ պիտանի մթերք էին տեսնում՝ գնում էին ու պահում, անկախ տարվա եղանակից:

Պարտադիր ուտեսներից մեկը Մայրաքաղաքային աղցանն էր, Մրջնաբույնը, Նապոլեոն թխվածքն ու գաթան:

Տանտիրուհիները «աչքի լույսի պես» էին պահում հախճապակե սպասքեղենը, որպեսզի դրանցով մատուցեն տոնական ուտեստները:


Դե իհարկե, էլ ինչ սեղան առանց մանդարինի ու երշիկեղենի, նաև սովետական շամպայնի:



Դեկոր

Ամանորյա սեղանին դրվում էին լավագույն ափսեներն ու բաժակները, որոնք ողջ տարվա ընթացքում մնում էին պահարանում դրված ու չօգտագործելու հետևանքով պատվում էին փոշով:



Հյուրասենյակում դնում էր տոնածառը: Այն զարդարում էին գույնզգույն խաղալիքներով: Ի դեպ, մինչ օրս շատերն են պահել դրանք:

Երեխաները անձեռոցիկից ձյան փաթիլներ էին պատրաստում ու փակցնում պատուհաններին, դռներին, տանը բոլոր ապակիներին:

Ժամանց

Երկար տարիներ մարդանց ժամանցի միակ տարբերակը եղել է հեռուստացույցը: Եթեր էին հեռարձակվում շատ քիչ հաղորդումներ:

Ամանորյա տոների ժամանակ գրեթե բոլոր մարդիկ դիտում էին հայտնի «Голубой огонек» երաժշտական շոուն, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը:

Խնդրում ենք՝ մեկնաբանություններում կիսվել ձեր ամանորյա հուշերով:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin