>


Բավականին բարդ ու ժամանակատար գործ է տունը մաքուր վիճակում պահելը: Անգամ փոքր բնակարանը անթերի մաքուր վիճակում պահելու համար պահանջվում են մեծ ջանքեր: Նախկինում տանը կապիտալ մաքրություն անելն ինձանից խլում էր առնվազն 1-2 օր, բայց հիմա ամեն ինչ հանգիստ անում եմ մի քանի ժամում: Կարևորը՝ գործընթացը ճիշտ կազմակերպելն է:

Որպեսզի տունը կարգի բերեք կես օրում, մաքրության գործընթացը բաժանեք փուլերի:

loading...



Աղբը գցեք բոլոր անպետք իրերը


Հավանաբար ձեր տանը նույնպես կան այնպիսի իրեր, որոնք չեք օգտագործում: Օրինակ, կոսմետիկայի դատարկ տարաներ, ծաղկեփնջերի փայլուն թղթեր, մաքրող նյութերի մնացորդները: Առանց ափսոսելու աղբը գցեք այդ ամենը: Կտեսնեք, որ և շատ տեղ կազատվի, և տունն ավելի կոկիկ տեսք կունենա:





Բոլոր իրերը դասավորեք իրենց տեղերում

Տանը ցանկացած առարկա պիտի ունենա իր տեղը: Երբ շտապում ենք, ձեռքի տակ եղածը դնում ենք որտեղ պատահի, իսկ դրա պատճառով տունը թափթփված տեսք է ունենում:

Մաքրեք սանտեխնիկան


Տանը ամենակեղտոտ հատվածներից մեկն է համարվում սանհանգույսը: Խոնավության պատճառով այնտեղ հաճախ է սունկ առաջանում: Որպեսզի լավ լվանաք ամեն ինչ, քիմիական նյութեր լցրեք ու սպասեք որոշ ժամանակ, միայն հետ անցեք լվանալուն:



Փոխեք անկողնային պարագաները

Լվացքի մեքենան գցեք անկողնային պարագաներն ու սրբիչները, միացրեք այն: Երբ ավարտեք մաքրություն անելը, կստանաք մաքուր իրեր: Պարտադիր արեք սա մինչ հատակները մաքրելը:



Մաքրեք մարտկոցները և ջեռուցման սարքերը

Նախքան տունը տաքացնելը, և սարքերը, և մարտկոցները մանրակրկիտ մաքրեք, որ դրանց վրա չմնան փոշու հետքեր:

Վերացրեք սարդոստայնները ու մաքրեք տունը փոշեկուլով

Փոշեկուլով մաքրեք ամբողջ տունը, բոլոր անկյունները: Գորգը մաքրելիս փոշեկուլը շարժեք միայն մազիկների ուղղությամբ, այլապես այն շատ շուտ կկորցնի թարմ տեսքը:

Լվացեք հատակներն ու մաքրեք փոշին

Պետք է մաքրել փոշիները չոր կտորով՝ օգտագործելով հատուկ նյութեր: Այդ դեպքում մակերեսների վրա չեն մնա լաքաներ:

Այս գործողությունները ցանկալի է կատարել ամսական 1 անգամ: Այդ դեպքում ստիպված չեք լինի երկու օր ապրել քաոսում, մինչ կավարտեք բոլոր գործերը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin