>


Շուտով բոլորը սկսելու են պատրաստվել 2022 թվականը դիմավորելուն: Ժամանակն է մտերիմների համար նվերներ ընտրելու և տնից անպետք իրերը դուրս հանելու համար: Որպեսզի Վագրի տարին բարենպաստ լինի, պետք է իմանալ որոշ կանոնների մասին:

подготовка к новому году заранее

Թալիսման ձեռքբերեք

loading...




Թալիսմանը հաջողություն է բերում տուն: Կարող եք ընտրել Վագրի տեսքով փոքր արձանիկ, օրինակ, պատրաստված թանկարժեք ապակուց կամ որևէ այլ նյութից: Կարող եք նաև վագրի տեսքով տոնածառի խաղալիք գնել, կամ երեխաների հետ միասին ձեռքի տակ եղած կտորներից վագրիկ պատրաստել:





Կազմել ամանորյա սեղանի մենյուն

Վագրերը սիրում են միս: Բացի այդ խորհուրդ է տրվում սեղանին դնել թարմ մրգեր ու կանաչ աղցաններ: Թեպետ Վագրը վայրի կենդանի է, բայց նա ունի բարի հոգի: Ցանկալի է ծածկել սեղանը սպիտակ սփռոցով և զարդարել այն ոսկեգույն դետալներով:

подготовка к новому году 2022


Ժամանակ անցկացնել մտերիմների հետ



Ամանորը՝ ընտանեկան տոն է: Իսկ նախատոնական խառնաշփոթն էլ ավելի հաճելի է դառնում, երբ գտնվում եք մտերիմների շրջապատում: Բացի այդ կարևոր է ընտանիքի անդամների հետ պլանավորել մենյուն և զարդարել տունը, միասին գնալ զբոսանքի, ամանորյա ներկայացում դիտել:

Նվերներ գնել ու փաթեթավորել



Թե ում ինչ պիտի նվիրեք, կարևոր է պլանավորել նախապես, որպեսզի ստիպված չլինեք կարևոր գործերը թողնել մի կողմ ու շրջել խանութներում:

подготовка города к новому году

Մաքրել տունը

Տոներից առաջ ցանկալի է ազատվել ավելորդ իրերից, որպեսզի նորն ու ավելի լավը ձեր տանը տեղ ունենա: Մաքրությունը կարող եք իրականացնել տան անդամների հետ միասին: Սկզբում ազատվեք անպետք իրերից, դասավորեք եղածը, լվացեք ու մաքրեք տան ամեն անկյունը, և միայն հետո անցեք տոնածառը զարդարելուն:

подготовка к нг

Եվ ահա ևս մի քանի գործողություն, որ ցանկալի է հասցնել անել մինչ տարվա ավարտը.

  • բարի գործ անել
  • վերադարձնել պարտքերը
  • վերլուծել անցած տարին:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin