Այն, ինչից զգուշանում էին Բաքվում և Մոսկվայում, սկսում է — ingablog

Նոյեմբերի 16-ի իրադարձությունները, երբ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցից ու Բաքվում «հաղթական տոնակատարություններից» մեկ շաբաթ անց թեժ մարտեր սկսվեցին Հայաստանի սահմանին, որոնք հանգեցրին երկու կողմից զոհերի, շատ բան փոխեցին «հետպատերազմյան» կարգավորման տրամաբանության մեջ։

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ Ալիևը փորձում է առաջ մղել «հաղթողի իրավունքը», որը կապ չունի միջազգային իրավունքի հետ, ավելին, «հաղթողի իրավունքի» ճանաչումը կարող է հանգեցնել միջազգային հարաբերությունների համակարգի քայքայման։

loading...



Վերջին իրադարձություններով հակառակորդը համոզվեց, որ հայկական զինված ուժերը կռվելու են, նոյեմբերի հայտարարեց պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ակնհայտ դարձավ, որ հակառակորդը մեծ կորուստներ է կրել կենդանի ուժի և տեխնիկայի առումով, ինչը մեր երկրում չգիտես ինչու չի լուսաբանվում»,- ասել է նա։ Հայկական լրատվամիջոցները հայտնում են հակառակորդի մինչև 200 զոհերի մասին։ Բաքվում լուռ տարակուսանքը հուշում է, որ «հետպատերազմյան վրաերթի» ալիքը, երբ հնարավոր էր ստանալ ամեն ինչ, անկում է ապրում։





Նոյեմբերի 16-ից հետո Բաքուն և Մոսկվան կանգնել են մի իրավիճակի առաջ, երբ «հետպատերազմյա կարգավորման» հերթական փուլին ռազմական արշավի նպատակները դեռ չեն իրականացվել։ Մասնավորապես, «խաղաղության պայմանագիր» չկա, եռակողմ ձևաչափը հարցականի տակ է, փորձեր են արվում կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու համար՝ Արցախի կարգավիճակի քննարկմամբ։ Եվ ամենագլխավորը՝ ուժի կիրառման կամ ռազմական գործողությունը վերսկսելու սպառնալիքով Հայաստանին «պարտադրանքը» կարող է խափանումներ տալ։


Այն, ինչից զգուշանում էին Բաքվում և Մոսկվայում՝ Հայաստանի արթնացումն ու «ռեւանշը», սկսում է աստիճանաբար ուրվագծվել՝ և խորհրդարանում, և հանրային տարբեր խմբերում, և զինվորականների գործողություններում:

Պատահական չէ, որ ռուսական շահերի ծիրում աշխատող լրատվամիջոցներն ու փորձագետները փորձում են «չխրտնեցնել» «եռակողմ հունը» պահպանելու Մոսկվայի ու Բաքվի փորձերը։ Բաքվի փորձագետները ռուսական լրատվամիջոցներում նշում են, որ «եռակողմ պայմանավորվածությունների հետագա տորպեդահարումը հղի է սահմանին նոր սրացումներով։ Սա հիմք կտար արտաքին խաղացողներին և շահագրգիռ ուժերին և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում քայլ առ քայլ խաթարել վստահությունը Մոսկվայի հանդեպ»։



Բաքվի ընդդիմադիրներն ասում են, որ հասարակությունը, չնայած «հաղթական տոնակատարություններին», պատրաստ չէ կրկին արյուն թափել, հետևաբար զգուշավոր է վերաբերվել նոյեմբերի 16-ի դեպքերին։ Կստացվի, որ բոլոր զոհողություններն ապարդյուն են եղել, իսկ կյանքը չի լավանում, ասում են նրանք։

lragir.  am

Сообщение Այն, ինչից զգուշանում էին Բաքվում և Մոսկվայում, սկսում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin