Ես շատ ուժեղ եմ, սակայն չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, կամ հյուծվում… — ingablog

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է  հրապուրիչ կերպարում։


Լիլիթ Մուրադյան – Showbiz.am





loading...


Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է բաց երանգի բլուզ, վերարկու։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Այսօր ես կլռեմ, ոչինչ չեմ գրի, ոչինչ չեմ ասի․․․ միայն կթողնեմ ձեզ ժպտացող լուսանկար… այսօր ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ պաշտելով երկիրս թույլ չեմ տա երեխաներիս մեծանալ հասարակության մի ստվար զանգվածի մեջ, որոնց մարդ անվանելն անգամ հանցանք է… վարագույր…», — հրապարակմանը կից գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։


Ծնվել է Վահե Խանամիրյանի եւ Լիլիթ Մուրադյանի առաջնեկը :) - Bravo.am

«Ես միշտ փորձում եմ իմ գրառումներում լինել անկեղծ ձեզ հետ, որ վստահ լինեք, ես ինքս էլ ձեզանից մեկն եմ, երբեք չմտածեք, որ գեղեցիկ հագուստի ու շպարի հետևում անհոգ կյանք է, ինձ կարող եք տեսնել դրսում երեխաների հետ շատ հասարակ հագուստով, հոգնած աչքերով, անփույթ հավաքած վարսերով…



Սակայն ինձ շատ վիրավորում է, երբ հաճախ գրում են, իբրև ես շատ եմ բողոքում իմ երեխաներից ու կենցաղից, սա անհեթեթ է…չեմ կարծում, որ ձեզ հաճելի կլինի տեսնել միայն շինծու հոլովակներ ու նկարներ, որտեղ ես կամ ուտում եմ, կամ շպարվում, կամ էլ ընտրում, թե այսօր ինչ կրեմ տանից դուրս գալուց։ Համացանցն այսօր խաբում է բոլորիս, հոգնած կանայք, մայրեր մտնում են ինստագրամ և տեսնում լիքը իրենց տարիքի այլ կանանց, գեղեցիկ, խնամված , նրանք շտապում են մեկ միջոցառումից, մյուսին։ Ու դուք մտածում եք (ախ երանի այսքան հեշտ լիներ): Հավատացեք, դա այդպես չէ, մարդիկ հաճախ թաքցնում են իրենց ներսի դատարկությունը, կամ տխրությունը ստեղծելով վիրտուալ երջանկություն։ Իսկ ես, դա ես եմ, երբեք չեմ թաքնվում դիմակների հետևում, ես մայր եմ, կին, գործընկեր…ես շատ ուժեղ եմ, սակայն չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, կամ հյուծվում…», — ավելի վաղ գրել էր Լիլիթ Մուրադյանը։

Сообщение Ես շատ ուժեղ եմ, սակայն չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, կամ հյուծվում… появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin